▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ադրբեջանը ձայնային կեղծ տեղեկություն է տարածում՝ խուճապ առաջացնելու համար. Ալեն Ղուլյան

Մինչեւ 2050 թվականը մեր երազանք-նպատակները․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել

Այսուհետ ոչ մեկի մտքով չպետք է անցնի՝ զոռբայությամբ «տիրանալու» քաղաքական իշխանության

Այո, Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա. Դանիել Իոաննիսյան

Պատերազմի հոտ է գալիս. Արա Պապյան

Ճգնաժամն ավարտված չէ, և միջոցառումների ազդեցությունն առնվազն 1 տարի հետո է երևալու

Տերունական Խաչափայտի մասունքը դուրս է բերվել Մայր Աթոռից՝ Վարագա Սուրբ Խաչի տոնը տոնախմբելու համար

ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա․ Բաբկեն Թունյան

Բացահայտել եմ իրական կոնֆիդենցիալ հանգամանքներ. Նիկոլ Փաշինյանը հարզացրույց է տվել Պետրոս Ղազարյանին

Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և նույն բաժնի քրեական հետախուզության. . .

Մենք արդեն ամուսնացել ենք․ Անի Քոչարն առաջին անգամ փակագծեր է բացում

Մահվան մասին շատ էի մտածում. Ադրիանա Գալստյանը՝ իր և ծնողների՝ «Կյանքի խոսք» հաճախելու և իրեն. . .

Չեմ ուզում՝ հային ճանաչեն Քիմ Քարդաշյանով կամ Շերով․ Արմեն Փիրի Մասիհի

Առանց մեկնաբանության` դուք որոշեք, թե ով է համայնքը

Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող․ ՊՆ խոսնակ

Ինչ ասել եմ՝ ուժի մեջ է. Էդմոն Մարուքյան

Ինչպես է Իննա Խոջամիրյանն արտասվում իր տարեդարձին Վահե Զիրոյանի՝ իրեն նվիրված երգի ժամանակ

Սկանդալային առաջարկ. ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն

Պատգամավորի աշխատավարձը շեշտակի բարձրացնելու ենք, որովհետև այն շատ ցածր է. Տիգրան Ուլիխանյան

Սեպտեմբերի 26-ի դրությամբ վարակվածների թիվն աճել է 429-ով

Միացե՛ք քրեական գործ հարուցելու պահանջին․ Արթուր Ղազինյան

Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով

Կեցցե քաղաքական բանտարկյալներով լի Հայաստանը ու մեկ էլ աշխարհի ամենաադրբեջանասեր իշխանությունը

«Դատավորը հատուկ էր ընտրված. կեցցե՛ մացոների Հայաստանը». Նաիրա Զոհրաբյան

«Պատասխան են տալու». Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

Թուրքիան վիժեցնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը. վարչապետ

Մինչդեռ վարչապետն ասում էր, որ ՍԴ ճգնաժամն ավարտվել է. Էդմոն Մարուքյան

«Իմ տրամադրությունը շատ բարձր է, արագ-արագ են անում ամեն ինչ»․ Ծառուկյան

Գևորգ Պետրոսյանին տուգանեցին դիմակ չկրելու համար

Ծառուկյանի համար դատարանի բակ բերված անձանց մոտեցել են մի քանի դեղնակտուցներ ու ներկայացել. . .

«Շունը կծել է հղի կնոջը, որն էլ բժշկի ցուցումով հղիության արհեստական ընդհատման է դիմել»

Բարև, եղբայր, դու էլ կտրիր ժապավենը․ Նախարարը՝ փոքրիկին՝ հերթական նախակրթարանի բացմանը

Հանրայինի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հավակնում են 4 թեկնածու

Կոչ եմ անում ուշքի գալ, իջնել ամպերից, հրաժարվել ամենագետի բարդույթից․ իմքայլական նախկին պատգամավոր

Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ

Վարչապետը պետք է պարզաբանում տա ԱԺ-ին. Էդմոն Մարուքյան

Ազնիվ են պատգամավորները, ովքեր, անհամաձայնություն ունենալով գործադիրի հետ, վայր են դնում. . .

Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Իլհամ Ալիևի հայտարարությանը

Արսեն Թորոսյանը ևս «աղբարկղում է». ակցիա Երևանում

Բազմաբնակարան շենքի կառուցող ՍՊԸ-ն չի վճարել խոշոր չափի հարկ․ բացահայտում

Արայիկ Հարությունյանը՝ համավարակի թվերը աճելու դեպքում՝ դպրոցները փակելու մասին

Եթե սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի վիճակը հուսահատորեն. . .

Հայաստանի հետ պետք չէ ուժի լեզվով խոսել. նույն տրամաբանությունը բերելու է նույն հետեւանքին.. . .

ՃՈ Իջևանի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք է բացահայտվել

Այս որոշումը հեշտ չի տրվել. ինչու է Գայանե Աբրահամյանը մանդատը վայր դրել

Եթե ես Հովիկ Աղազարյանի կենսագրությունն ունենայի, ամոթից կլռեի. Նաիրա Զոհրաբյան

Վարչապետի շնորհակալագրեր՝ 100-ից ավելի բուժաշխատողների և պետական համակարգի կառավարման աշխատակիցների

Լեդի Գագայի հայ դիզայները պատմել է տեսահոլովակի հայտնի զգեստի մասին

«Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը

Պայքար ջրի համար

Վերջին շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանին հերթական սադրանքները պատահական չէին, քանի որ Ադրբեջանը, չհաշված ներիշխանական խժդխությունները, նաեւ բախվել է մեկ այլ լուրջ խնդրի` ՋՐԻ ՍՂՈՒԹՅԱՆ:

Մինչ այդ համացանցում հատնվել էր մի տեսանյութ, որում պարզ երեւում էր, որ ադրբեջանա,կան մի շարք շրջաններ զրկվել են ինչպես ոռոգման այնպես էլ խմելու ջրից: Անգամ որոշ մասնագետներ շտապեցին կարծիք հայտնել, որ վերջին ռազմական բախումների միջոցով փորձել են ադրբեջանցի ժողովրդի ուշադրությունը շեղել այդ լուրջ խնդրից, կանխել բողոքի ակցիաները եւ պահանջները:

Այս մասին գրում է barigalust.wordpress.com-ը:

Հայտնի է, որ Հայաստանը տարածաշրջանում համարվում է ջուր արտադրող երկիր, որի տարեկան ջրային պաշարները դեռեւս վերջնական գնահատված չեն: Ենթադրվում է, որ ստորերկրյա ջրային պաշարները կազմում են մոտ 3 մլրդ խոր. մետր, որի մեծ մասը` Արարատյան արտեզյան ավազանում, իսկ լճերում կուտակված ջուրը (առանց Սեւանի) մոտ 300 մլն խոր. մետր է, ջրամբարներում էլ` մոտ 1 մլրդ խոր. մետր: Սեւանա լճի ջրային պաշարը մոտ 35 մլրդ խոր. մետր է (Հայաստանի ամենամեծ ջրային ավազանը):

Այս առումով Ադրբեջանը վերջին 30 տարիներին  տարբեր ամբիոններից մշտապես իրողությունից հեռու ելույթներ է ունեցել, թե իբր իր երկրում ջրի սղության մեղավորները հայերն են, եւ որ իբր Հայաստանը թույլ չի տալիս, որ իր երկրում արտադրված ջուրը արտահոսի եւ հասնի իրենց…. Սա, իհարկե, բացարձակ սուտ է, որին չի հավատում նաեւ միջազգային հանրությունը:

Սարսանգի ջրամբար (Արցախ)

Բոլորս ենք հիշում, որ դեռեւս 2016 թվականի հունվար 26-ին մեծ հնչեղություն ստացավ բոսնիացի Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» հակահայկական զեկույցըորն ընդունվեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում եւ առիթ տվեց եւս մեկ անգամ անդրադառնալու Արցախի ջրային ավազանին:

Բանն այն է, որ չորս տարի առաջ այս խնդիրը դարձյալ սրվել էր, եւ ադրբեջանցիները կանգնել էին փակուղում, քանի որ զրկվել էին թե՛ ոռոգման եւ թե՛ խմելու ջրից: Եվ ինչ տեղի ունեցավԱյդ նույն թվականին՝ երկու ամիս  անց, Ադրբեջանն անցավ սադրանքի եւ ապրիլի 2-ին հարձակվեց Արցախի վրա, ու տեղի ունեցավ քառօրյա պատերազմը

Ուսումնասիրությունների համաձայն` Արցախի ջրային պաշարները բավարար են ոչ միայն ներքին պահանջները բավարարելու, այլեւ «արտահանելու» համար։

Կայքի հետ զրույցում Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը (պատմական գիտություների դոկտոր) նշեց, որ Արցախը աշխարհի  ջրային ռեսուրսների տեսանկյունից ամենաապահով երկրներից է, որտեղ  մեկ շնչին տարեկան կտրվածքով բաժին է հասնում 70 հազար խորանարդ մետր ջուր:

«Այսօրվա հաշվարկներով` Արցախը կարող է 2-2.5 մլրդ խորանարդ մետր ջուր արտահանել, օրինակ` Մերձավոր Արեւելք, և դրա դիմաց ստանալ էներգակիրներ: Սակայն այդ  նշված թիվը ապահովում է ընդամենը երկու շրջան՝ Քաշաթաղն ու Քարվաճառը, որոնց պետք է մեծ ուշադրություն դարձնենք եւ ապահովենք մեր ջրային անվտանգությունը»,- նշեց Դ. Բաբայանը:

Ոլորտի որոշ մասնագետներ պնդում են, որ  մինչ օրս որոշ ենթակառուցվածքների բացակայության պատճառով առկա ջրառատ գետերը Արցախի Հանրապետության տարածքից դուրս են բերում հսկայական քանակությամբ ջուր` այդպիսով հագեցնելով հարեւան Ադրբեջանի հողերի «ծարավը», եւ  բնության «սպիտակ ոսկու» քիչ քանակն է ամբարվում երկրի ներսում: Վիճակագրության համաձայն` Արցախի  ջրային ռեսուրսների ընդամենը 10 տոկոսն է օգտագործվում ոռոգման նպատակով:

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության  նախարարության տվյալների համաձայն` ԼՂՀ տարածքում հոսող 13 խոշոր գետերի ընդհանուր երկարությունն Արցախի տարածքում մոտ 300 կմ է, ջրային հոսքը միջին հաշվով կազմում է  73-75 խմ/վայրկյանում, համապատասխանաբար` օրվա կտրվածքով՝ 6.5 մլն խմ։

Դեռեւս խորհրդային տարիներին` 1976 թվականին, շահագործման հանձնված` 560 մլն խմ ջրատարողությամբ եւ լավագույն սարքավորումներով հագեցած Սարսանգի ջրամբարը նախատեսված էր ոռոգման եւ էներգետիկ նպատակների համար: Տեխնիկապես այն թուլացավ պատերազմի տարիներին: Սակայն դրանից հետո որոշ ծրագրեր իրականացվեցին, եւ բացթողումները շտկվեցին: Կառույցը, որոշ գնահատականներով, տարածաշրջանում համարվում է ամենաբարձրներից, ինչն էլ կարող է թշնամի երկրին մտահոգվելու տեղիք տալ, քանի որ Սարսանգի ջրամբարի թիրախում են ոչ միայն Թարթառ գետի ավազանում կառուցված` սահմանամերձ Մատաղիսի ջրամբարը, այլ նաեւ ադրբեջանական խիտ բնակեցված խոշոր բնակավայրերը:

Թարթառ գետ (Արցախ)

 

Այսինքն` ԵԽԽՎ-ում ընդունված զեկույցի հիմքում ոչ թե դրված է այն, որ հարեւան երկրում ծարավ են մնացել, այլ այն, որ ադրբեջանցիները կարճամիտ քաղաքականությամբ ցանկանում են վերահսկողություն սահմանել Սարսանգի ջրամբարի վրա:

Դավիթ Բաբայանը հիշեցնում է. «Ինչ վերաբերում է ջրային ռեսուրսների օգտագործմանը, ապա  Արցախը երբեք ջրային էգոիզմ չի ցուցաբերել այս հարցում: Մեր կողմից երկու անգամ` 1999 եւ 2003 թվականներին առաջարկ է եղել, որ Արցախը  կարող է Ադրբեջանին տրամադրել ջրային պաշարներ, իհարկե, այլ բան ակնկալելով, օրինակ՝ էներգակիրներ, ինչը կլիներ կայունության պահպանման, ինչու չէ, նաեւ փոխվստահության միջոցառումների իրականացում: Բայց քանի որ Ադրբեջանում հայատացությունը  պետական  քաղաքականություն է, ինչ-որ տեղ` նացիզմի դրսեւորում, բնական է, որ նրանք որեւէ ձեւով չարձագանքեցին այս ամենին, նույնիսկ` իրենց բնակչության տուժելու հաշվին»:

Հիշեցնենք, որ որքան էլ Արցախը, որպես առանձին պետություն, չի ստորագրել ՄԱԿ-ի ԵՏՀ «Միջազգային լճերի եւ անդրսահմանային ջրհոսքերի պահպանության եւ  օգտագործման  մասին» կոնվենցիան (Հելսինկի, 1992թ.), որով նախատեսված է  անդրսահմանային մակերեսային եւ ստորգետնյա ջրերի պահպանության եւ էկոլոգիապես մաքուր կառավարման համար անհրաժեշտ ազգային միջոցառումների ամրապնդում, սակայն պաշտոնական Ստեփանակերտը 1999-ին եւ 2003-ին պատրաստակամություն է հայտնել Բաքվի հետ երկխոսություն սկսել ջրային ռեսուրսների համատեղ կառավարման մասին։

Դեռեւս 2013-ին Արցախի` այն ժամանակվա փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարեց, որ խոսքը ինչպես Սարսանգի ջրամբարի, այնպես էլ Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող գետերի ջրերի մասին է։ «Սարսանգի ջրամբարի հնարավորություններն ավելի մեծ են, քան մենք օգտագործում ենք, եւ խորհրդային տարիներին կառուցված ջրանցքները ճիշտ օգտագործելու դեպքում դրանից կօգտվեն ե՛ւ հայկական կողմը, ե՛ւ ադրբեջանական կողմը»,- ասել էր նա եւ ընդգծել, որ եթե անգամ հարեւան Ադրբեջանը չարձագանքի համագործակցության կոչին, Արցախը  ստիպված կլինի  խոշոր ներդրումներ կատարել՝ հզոր պոմպակայանների միջոցով Արցախի սահմանամերձ գոտիներում գտնվող ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ հասցնելու համար։

Արաքս գետ

Բաքուն, չարձագանքելուց բացի, իր ոճի համաձայն, միանգամից իրեն ծանոթ սցենարին դիմեց վարձելով ԵԽԽՎ բոսնիացի պատգամավորին, որի զեկույցի հիմքում ադրբեջանական լրատվամիջոցների` դեռեւս 2013 թվականի հրապարակումներ են, թե Ադրբեջանի Թարթառի շրջանի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով տեղական իշխանություններից` ջուր տրամադրել գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար, եւ ոչ մի նախադասություն Արցախի իշխանությունների բարի կամքի մասին:

Պաշտոնական Երեւանը, սակայն, առիթը չօգտագործեց և նույն ԵԽԽՎ-ում  չհայտարարեց, որ այդ հարցը վերաբերում է պաշտոնական Ստեփանակերտին, որ նա է տնօրինում իր ջրային պաշարները: Նույն ամբիոնից Հայաստանը նաեւ չհիշեցրեց, որ հարեւանների հետ մեր երկիրն անդրսահմանային ջրային հոսքերը կառավարում է խելամտորեն եւ առանց խնդիրների:

Նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որն արդեն երեք տասնամյակ է, ինչ միայնակ է օգտվում սահմանամերձ Ջողազի ջրամբարից (Տավուշի մարզ), որ ժամանակին կառուցել են հայերը: Չնայած Ջողազի ջրամբարը աշխարհագրական դիրքով եւ վարչական տարածքով գտնվում է ՀՀ-ում, բայց ողողում է նաեւ Ադրբեջանի ցամաքային ափերը, այդ պատճառով հայկական կողմը չի կարողանում օգտվել ջրերից, որոնք ժամանակին ապահովել են Իջեւանի եւ Նոյեմբերյանի տասնյակ գյուղական բնակավայրեր:

Ըստ Բաբայանի` իհարկե, Ադրբեջանը հատուկ ուշադրություն դարձնում է ջրային աշխարհաքաղաքականությանը, դա  նրանց համար առաջնային խնդիր է, և նա այս համատեքստում միշտ աչք է ունեցել Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների վրա: Ադրբեջանական կողմն այդ հավակնությունը ունեցել է դեռեւս 1919 թվականից, նորաստեղծ արհեստական երկրի` Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության` այն ժամանակվա   ղեկավարներից մեկը՝ Մահմեդ Էմիլ Ռասուլ Զադեն, հայտարարել էր հետեւյալը. «Մենք այդ տարածքը պետք է վերցնենք, որովհետեւ այդ տարածքներում են գտնվում ջրային ռեսուրսների, ավելին` Արփա եւ Որոտան գետերի ակունքները»:

Դավիթ Բաբայանը հիշեցնում է, որ Քարվաճառի շրջանը ոչ միայն Հայաստանի, այլեւ Արցախի ջրային դոնորն է: Հենց այստեղից են սկիզբ առնում Որոտանը եւ Արփան, Թարթառն ու Խաչենը: Իսկ տարածաշրջանի ամենամեծ՝ Սեւանա լիճը սնվում է հենց Որոտանով եւ Արփայով, որոնք կարեւորագուն գետային ավազաններ են. « Այն տարածքները, որտեղից սկիզբ են առնում Արփա եւ Որոտան գետերը, մինչեւ 1934-1935 թվականները եղել են Խորհրդային Հայաստանի մաս: Ադրբեջանցիները կարողացել են ինչ-որ քողարկված ձեւով, այս պահի դրությամբ  դեռեւս չպարզված հանգամանքներում սահմանները փոխել եւ այդ տարածքները վերցնել իրենց: Այսինքն` սա չի կարող հենց այդպես լինել, եւ նրանց միակ նպատակն եղել է ջրային պաշարներին տիրանալը: Այդտեղ է սկիզբ առնում Արցախի Հանրապետության ջրային պաշարների գրեթե 85 տոկոսը»,- նշում է մեր զրուցակիցը:

Հիշեցնենք նաև, որ տարիներ շարունակ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, թե հայերը Մեծամորի ատոմակայանի թափոնները պահեստավորում են Քարվաճառի շրջանում: Հայկական կողմը այդ հայտարարությունները հերյուրանք է որակել եւ միշտ հայտարարել, որ պատրաստ է մոնիտորինգ անցկացնելդավիթ Բաբայանի կարծիքով` դա նշանակում է, որ Ադրբեջանն արդեն վաղուց ունի պահեստավորած ռադիոակտիվ նյութեր, եւ եթե հանկարծ ինչ-որ ձեւով վերահսկողություն հաստատի Քարվաճառի վրա, անմիջապես այդ նյութերը կտեղափոխի այդ տարածքներ: «Հետագայում ինչ կստացվի, արդեն բոլորս պատկերացնում ենք` Ադրբեջանն այլ հայտարարությամբ կփորձի մեղքը բարդել հայկական կողմի վրա»,- նշում է նա:

Դավիթ Բաբայանը, որը  տարիներ շարունակ ուսումնասիրել է տարածաշրջանի ջրային քաղաքականությունը, իսկ անցյալ տարի լույս է տեսել նրա «Ջրի հիմնախնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում»  ասում է, որ դեռեւս խորհրդային տարիներին  ադրբեջանցիները վարել են հիդրոահաբեկչության քաղաքականություն՝ պարզապես թունավորելով Արցախի հայկական բնակավայրերի, առաջին հերթին `մայրաքաղաք Ստեփանակերտի  ջրային պաշարները: «Փաստերը դա են ասում. Արցախը նախկին խորհրդային տարածքում, ինչու չէ, նաեւ աշխարհում մարդկանց երկարակեցության առումով զբաղեցրել է առաջին տեղը: 1969 թվականից հետո, երբ Հեյդար Ալիեւը եկավ իշխանության, սկսեց սաստկացնել եւ ավելի մեծ մաշտաբների հասցնել ջրային ահաբեկչությունը»:

Անցյալ դարի առողջապահական վիճակագրական տվյալների համաձայն` եթե մինչեւ 1969-1970 թվականները Արցախը քաղցկեղային հիվանդություների թվով զբաղեցրել է տարածաշրջանում վերջին տեղը, ապա արդեն 1989 թվականին տարածաշրջանում երրորդն էր՝ Սումգայիթից եւ Երեւանից հետո, որտեղ գործում են քիմիական հսկա գործարաններս:

«Ադրբեջանցիները թունավորումները շարունակել են մինչեւ 1991-1993 թվականներ, դրան անրադարձել է նաև բրիտանական BBC-նԴրանից առաջ Ստեփանակերտի ջրային տնտեսություններում, նաեւ այն տարածքներում, որտեղ եղել են ջրի ակունքներ, միշտ աշխատել են ազգությամբ ադրբեջանցիներ, որոնք երբեք չեն ապրել նախկին ԼՂԻՄ տարածքում: Անգամ երբ պատերազմի ժամանակ ադրբեջանցիները իրար հետեւից հանձնում էին հայկական բնակավայրերը, անպայման թունավորում էին աղբյուրների ակունքները»,- նշում է Դ. Բաբայանը:

Նա ընդգծում է, որ Սփյուռքը մեծ ներդրում է ունեցել վերջին տասնամյակում, օրինակ` Ստեփանակերտի ջրամատակարարման բարելավման հարցում, կառուցվել են նոր ջրատարներ, եւ այսօր կարող ենք վստահ ասել, որ արտաքին ազդեցության վտանգ չկա` մեր ջրային պաշարների հետ կապված: «Եվ փառք Աստծո` ազատագրված Արցախն այսօր  ի վիճակի է իր ներքին անվտանգությունը ապահովել»,- եզրափակում է Դավիթ Բաբայանը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին