Կառավարության այսօրվա նիստից առաջ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ աջ ղեկով մեքենաների վերաբերյալ ընդունված օրենքից հետո համապատասխան ժամկետն ավարտվել է, և կառավարությունը պետք է համապատասխան որոշումներ ընդունի, որպեսզի այդ մեքենաները շահագործման մեջ դրվեն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց, որովհետև հենց այդ խնդրի քննարկումից առաջ բացահայտվել էր, որ նախկինում հապճեպ ընդունված որոշումներից մեկի պատճառով խնդիր է առաջացել, ինչը հանգեցրել է 260 մարդու աշխատավարձի` առնվազն 3 ամսով հետաձգման։
«Կոմիտեի նիստ արեք։ Եթե կա անհրաժեշտություն, հրավիրեք կառավարության արտահերթ նիստ, և էտ հրատապ հարցերը քննարկեք։ Եվ էլի եմ ասում՝ պետք չէ բերել, վերջին րոպեներին մտցնել ինչ-որ բաներ օրակարգի մեջ», – ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝ Սենց բան հնարավո՞ր ա 21-րդ դարում, այսուհետ էսպիսի դեպք չունենամ․ Փաշինյանն ու Ավինյանը բանավիճեցին