▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փլուզում՝ Հաղթանակ գյուղում. 3-ամյա երեխան մահացել է

Նոյեմբերի 21-ին, ժամը 13:34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ բնակավայրի 5-րդ փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի ընդհանուր պատշգամբը փլուզվել է․ շենքի մուտքը փակվել է, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզման պահին 7 քաղաքացի գտնվել է պատշգամբում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ Ա․ Օ․-ն (ծնված 2018 թ.), Է․ Խ․-ն (ծնված 1958 թ.), Ա․ Ա․-ն (ծնված 1995 թ.), Գ․ Ա․-ն (ծնված 1951 թ.), Ա․ Դ․-ն (ծնված 1973 թ.), Ա․ Օ․-ն (ծնված 1961 թ.) և Ժ․ Օ․-ն (ծնված 1985 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Նոյեմբերյանի ԲԿ. տուժած Ա. Օ․-ն (ծնված 2018 թ.) հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները, հեռացնելով փլուզված կառուցատարրերը, բացել են շենքի մուտքը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին