▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պոլիկլինիկայում երեխայի մոտ սխալմամբ արյունաբանական հիվանդություն են ախտորոշել

Բնակիչները առողջական նույնիսկ փոքր խնդրի դեպքում անմիջապես դիմում են հիվանդանոց՝ շրջանցելով ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունը՝ այդպիսով նպաստելով հավելյալ ծանրաբեռնվածությանը: Իսկ ինչո՞ւ են մարդիկ նախընտրում չդիմել առաջնային օղակ: Արդյո՞ք ոչ անվստահության պատճառով:

«Հայկական ժամանակ»-ի լրագրող Աննա Զախարյանը զրուցել է բժիշկների, հիվանդների հարազատների եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ ու փոքրիկ ուսումնասիրություն արել՝ փորձելով ստանալ այս հարցերի պատասխանը:

Ծնողներից մեկը, օրինակ, պատմել է, որ պոլիկլինիկայում երեխայի մոտ տարիներ առաջ արյունաբանական հիվանդություն են ախտորոշել ու երկու-երեք տարվա կյանք կանխատեսել նրա համար: Արյունաբանական կենտրոնում դա, բարեբախտաբար, հերքվել է, եւ երեխան այսօր 9 տարեկան է:  

Այս եւ նմանատիպ մի քանի այլ դեպքերի, ինչպես նաեւ բժիշկների բացատրությունների մասին նյութը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 10-ի համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին