▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքրիկի վիճակը կայուն ծանր է.Առողջապահության նախարար

Ավետիսյանների ընտանիքի կենդանի մնացած միակ անդամի՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր, այսօր երեխային այցելելուց հետո լրագրողներին հայտնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

«Երեկ երեկոյան Երևանից Գյումրի է մեկնել առաջատար մասնագետների խումբ, որը գիշերն այնտեղ է անցկացրել: Առավոտյան երեխային հաջողվել է տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ուր ավելի հագեցված հնարավորություններ կան: Այս պահին հիմնական գործողությունները և աշխատանքներն ուղղված են նրա առողջական վիճակի կայունացմանը և հակաշոկային վիճակի հաղթահարմանը»,-լրագրողների հետ զրույցում նշել է Արմեն Մուրադյանը` հավելելով, որ Սերյոժա Ավետիսյանն ապահովված է անհրաժեշտ բոլոր դեղերով և բժշական պարագաներով: 

Երեխան վիրահատական միջամտության կարիք չունի, սակայն տուժել են նրա մի շարք հյուսվածքները: Արմեն Մուրադյանը հավաստիացրել է, որ մասնագեները ջանք չեն խնայում փոքրիկի առողջական վիճակը կայունացնելու, հակաշոկային բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարելու համար: 

Հունվարի 12-ին կատարված վիրահատությունից հետո նա գտնվել է Գյումրիի Ավստրիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Երեխային Երևան տեղափոխելուց հետո իրականացվում են տարբեր հետազոտություններ, որոշ ժամանակ հետո կկատարվի նաև համակարգչային շերտագրում: 

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների, «Սուրբ Աստվածամայր», ինչպես նաև Երևանի առաջատար այլ բժշկական կենտրոնների մասնագետների մասնակցությամբ այսօր կկազմակերպվի բժշկական երկրորդ կոնսիլիումը: 

Արմեն Մուրադյանն աշխատանքային օրը կանցկացնի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։

Մանրամասները՝ azatutyun.am-ի տեսանյութում

Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոցում վիրահատված վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման բաժնի վարիչ Աննա Չոբանյանի ուղեկցությամբ տեղափոխվել է կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր, միացված է արհեստական շնչառության սարք: Փոքրիկին այցելել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: 
«Երեկ երեկոյան Երևանից Գյումրի է մեկնել առաջատար մասնագետների խումբ, որը գիշերն այնտեղ է անցկացրել: Առավոտյան երեխային հաջողվել է տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ուր ավելի հագեցված հնարավորություններ կան: Այս պահին հիմնական գործողությունները և աշխատանքներն ուղղված են նրա առողջական վիճակի կայունացմանը և հակաշոկային վիճակի հաղթահարմանը»,-լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ Սերյոժա Ավետիսյանն ապահովված է անհրաժեշտ բոլոր դեղերով և բժշական պարագաներով: 
Երեխան վիրահատական միջամտության կարիք չունի, սակայն տուժել են նրա մի շարք հյուսվածքները: Արմեն Մուրադյանը հավաստիացրեց, որ մասնագեները ջանք չեն խնայում փոքրիկի առողջական վիճակը կայունացնելու, հակաշոկային բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարելու համար: 
Հունվարի 12-ին կատարված վիրահատությունից հետո նա գտնվել է Գյումրիի Ավստրիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Երեխային Երևան տեղափոխելուց հետո իրականացվում են տարբեր հետազոտություններ, որոշ ժամանակ հետո կկատարվի նաև համակարգչային շերտագրում: 
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների, «Սուրբ Աստվածամայր», ինչպես նաև Երևանի առաջատար այլ բժշկական կենտրոնների մասնագետների մասնակցությամբ այսօր կկազմակերպվի բժշկական երկրորդ կոնսիլիումը: 
Արմեն Մուրադյանն աշխատանքային օրը կանցկացնի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին