«Հիմա փորձում են քայլեր անել, բայց ռուսական իմպերիալիզմը ե՞րբ է թույլ տվել, որ դու առանց ճիգ դրսևորելու հօգուտ քեզ ինչ-որ բան անես: Ուրեմն, կամ պետք է Հայաստանի իշխանությունները ժողովրդի և քաղաքական գործիչների աջակցությունը ստանալով գնան այդ ճանապարհով, կամ էլ վաղը Պուտինը դարձյալ մի հատ «փըշտ» կասի, Սերժն էլ կանի այն, ինչ որ մի անգամ արդեն արեց: Ես շատ բան կարող եմ ներել, բայց ո'չ վախի պատճառով ազգը կործանման տանելը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով 2017 թվականի նոյեմբերին սպասվող ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին՝ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Անի Կարապետյան