▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանաքեռավանում 57-ամյա բնակչին իր տանը մահացած են գտել

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 08.57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են տան դուռը. միջանցքի հատակին հայտնաբերվել է 57-ամյա Գ. Պ.-ի դին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին