▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաշաթաղի Հերիկ գյուղի նորակառույց դպրոցն անվանակոչվել է Ռոբերտ Աբաջյանի անունով

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղի դպրոցն անվանակոչվել է ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված և հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Ռոբերտ Աբաջյանի անունով:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենասեր» կազմակերպության նախագահ Նելլի Շուշի Մարտիրոսյանը:

«Սիրելի Ռոբերտ,

Իմ շնչի հայ, իմ հոգու հայ, իմ երազած կյանքն արդեն 19 տարեկանում ապրած հայ։ Իմ երազանքնել է հանուն հայրենիքի ապրելը, Հայաստանը պաշտպանելը և եթե պետք լինի հանուն մեր հողի կյանքս զոհելը։
Վաղուց արդեն կոկորդիս է հասել հող հանձնելու թեման։ Հող հանձնող-չհանձնողը ԴՈՒ էիր, առյուծ հայ իմ, քանի որ հենց ԴՈՒ էիր կանգնած Հայաստանի սահմանին ու պաշտպանում այն։ Հող հանձնել-չհանձնելու ՈՐՈՇՈՒՄԸ ՔՈՆՆ էր։ Իսկ դու որոշեցիր այդ հողը չհանձնել ու քո ունեցած միակ կյանքի գնով այն պաշտպանել, այ դու քաջորդի հայ ժողովրդի։ 
Անձնուրացության, նվիրումի, անձնազոհության, հայրենի հողը պաշտողի մարմնացում ես դու դարձել։ Մարմնացում հարյուրից ավել բոլոր այն տղերքի, ովքեր ապրիլյան պատերազմում սեփական ատամներով պահեցին մեր սուրբ Հայաստանի սուրբ հողը՝ ապշեցնելով մի ողջ հայ ազգ։ Ձեր բոլորի հոգուն մատաղ լինեմ ես։ 
Իմացիր, որ քո թափված արյունը թույլ չեմ տա ջուր դառնա։ Իմացիր, որ քո պաշտպանածը շենացնելու եմ Հերիկի պես այնքան ժամանակ, որքան կենդանի եմ ու շնչում եմ։ Ես քեզնից ժառանգություն եմ ստացել հայոց հող, որը մեկ անգամ ևս սրբացավ քո ու քո զինակից ընկերների արյունով։ Ես քո թողած ժառանգությունը աչքիս լույսի, Շուշիիս՝ իմ առաջնեկի պես կպահեմ։ Աչքիս լույսն էլ կտամ, կյանքս էլ կտամ, բայց քո թողած ժառանգությունը թշնամուն ՉԵՄ տա, Ռոբերտ ջան»- գրել է  Նելլի Շուշի Մարտիրոսյանը: 

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ից Հայաստան մշտական բնակության մեկնած Նելլի Շուշի Մարտիրոսյանը, ով այս ընթացքում հասցրել է բազմաթիվ բարեգործություններ անել, այդ թվում 75 զոհված զինվորների  ընտանիքներին 500-ական դոլար փոխանցել,  կառուցել է Քաշաթաղի Հերիկ գյուղի դպրոցը: 

 

 

 

 

 

 

 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին