▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիական անձանց կորուստները ձեռնտու են Ադրբեջանում իշխող ռեժիմին. Դ. Բաբայանը՝ The Associated Press-ին

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է The Associated Press -ի հետ իր զրույցից մի հատված: Ներկայացնում ենք այն ստորև:

Լեռնային Ղարաբաղի առաջնորդի մամլո խոսնակը լարվածության աճի մեջ մեղադրել է Ադրբեջանին՝ նշելով, որ Ալխանլիի կրակակետերի վրա հարվածները եղել են ստիպված պատասխան Ադրբեջանի կողմից այդ գյուղից Արցախի վրա կատարված զանգվածային հրետակոծությանը:

Փաստն այն է, որ քաղաքացիական անձանց կորուստները ձեռնտու են Ադրբեջանում իշխող ռեժիմին: Ուստի նրանք փորձում են շեղել բնակչության ուշադրությունը ներքին խնդիրներից՝ «թունավորելով» նրան եւ ուռճացնելով «ատելի թշնամու» կերպարը, – ասել է Դավիթ Բաբայանը The Associated Press -ի հետ զրույցում:

Նյու Յորք Թայմս եւ Վաշինգտոն Փոստ թերթեր, 6 հուլիսի 2017 թ.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին