▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացին ընկել է գետը

Հունիսի 18-ին, ժամը 14.40-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի Ամառանոցներ 22 փողոցի մոտ քաղաքացին ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր  է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 1969 թ. ծնված Ա. Ն.-ին մոտեցրել (մոտ 100մ) են շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածը տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին