Մետրոյի գնացքներում թռուցիկներ բաժանելուց ու երևանյան բնակարաններում դռնեդուռ քարոզչություն անելուց հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախընտրական թռուցիկներ է բաժանել նաև հանրային տրանսպորտում, զրուցել ուղևորների հետ. խոսել խցանումների, գազելների, տրանսպորտի խնդիրների մասին և ոչ միայն:
Քաղաքացիների կողմից գազելների վերաբերյալ հարցիզ հետո Նիկոլ Փաշինյանը զանգահարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ասելով, որ քաղաքացիները մտահոգ են, ուզում են իմանալ՝ երբ են ազատվելու գազելներից:
«Պարոն քաղաքապետ, հիմա ես 54 համարի ավտոբուսի մեջ եմ ու մարդիկ հարցնում են՝ ե՞րբ «Գազել»-ներից կազատվեն: Ի՞նչ ասեմ»,- Նիկոլ Փաշինյանը հարցրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:
Հեռախոսազրույցի ավարտից հետո Փաշինյանն ուղևորներին տեղեկացրեց. «2-ից 4 տարի»: «Էսքան դիմացել ենք, մի քանի տարի էլ կդիմանանք»,- արձագանքեցին նրանք: Վերջինները դժգոհում էին՝ հատկապես անձրևոտ օրերին ու երեկոյան ժամերին Երևանում մշտական բնույթ կրող խցանումներից:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև` Քաղաք իջնենք տրանսպորտով. ինչպես է Նիկոլ Փաշինյանը Երևանում երթևեկել ավտոբուսով
Էդքան շուտ-շուտ կոֆե խմելն ասում են՝ լավ չի...Նիկոլ Փաշինյանը դռնեդուռ քարոզչություն է իրականացնում
Ինչպես էր Նիկոլ Փաշինյանը մետրոյում բաժանում իր քարոզչական բուկլետները
Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել. Փաշինյանը հերքում է Պուտինի օգնականի հայտարարությունը