... շեշտում եմ, որ հենց քաղաքականացվածությունն է, որ մեր ժողովրդին տանում է դեպի հանցավոր անտարբերության եւ պասսիվության: Ասեմ ինչու: Իմ կարծիքով քաղաքականացված մասսաների հիմնական կորիզը կուսակցականներն են եւ այդ պատճառով է, որ նրանք զսպված են ու գործում են, հիմնականում, իրենց կուսակցական վերին էշելոնների ու լիդերների հրահանգներին համապատասխան... Երբ հայտնվում են կերակրատաշտի մոտ կամ մի քանի պորտֆել են ստանում, իսկույն ձայնազրկվում են ու լռում, երբ նրանց հեռացնում են կերակրատաշտից՝ սկսում են մեծ աղմուկ, վայնասուն բարձրացնել եւ գործող իշխանություններին քննադատել, հայոյել ու պախարակել... Օրինակները բազմաթիվ են, չմանրանամ...
Մեր ժողովրդի անհամախմբվածության, հանցավոր անտարբերության եւ պասսիվության հիմնական պատճառներից առաջինն՝ որոշ «ազգային» անգործունակ կուսակցությունների այդ թվում նաեւ օլիգարխների ու նրանց շինծու՝ ապաբարո կուսակցությունների մեղքերով է... Ինչու ապաբարո, ասեմ, որովհետեւ այդ կուսակցությունների շուրջ միտումնավոր սարքածո՝ կեղծ համախմբվածությունն ոչ թե մտքի ու գաղափարի շուրջ է այլ անձերի՝ մասնավորապես օլիգարխների, որոնք երբեւէ իրենց շահերի ոտնահարման հաշվին թույլ չեն տա ընդհանուր հասարակության կամ երկրի զարգացում ու բարգավաճում...
Եւ այստեղ է, որ մենք չունենք հանճարեղ Ռուզվելտի նման քաղաքական ու ազգանվեր պետական մի գործիչ, որը կկարողանար այդ օլիգարխների բացված ախորժակները մի լավ զսպել եւ պետությանը տանել դեպի բարեփոխումների ու զարգացման ճանապարհով, ոչ թե հակառակը...
Ասողին՝ լսող է պետք: Մեր ժողովուրդն այնքան է «քաղաքականացվել», «զարգացել», «գոռոզամտացել», որ խելացի մտքերն ու ձեռնարկումները չի էլ լսում, նկատում, ընդունում կամ ի կատար ածում...