▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքականության ոսկե կանոնը.«ով ի՞նչ է ստանում, ե՞րբ և ի՞նչպես»

Հայկական վերլուծական և մեդիա շրջանում բավական բուռն քննարկվեց ռուսական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցի հաղորդավարի լեզվի «սայթաքումը»: Գուցե դա սայթաքում չէր, և ՌԴ արտգործնախարարին այդ երկրի լեզվով ուղարկեցին «գրողի ծոցը», իսկ գուցե դա ՌԴ ռազմավարական գործընկերոջն ուղարկված մանիպուլյատիվ շղա՞րշն էր՝ քողարկելու իրական գործընթացները և թիրախային դեզօրիենտացիայի միջոցով շեղելու Երևանի ուշադրությունը: Եթե վերջին սցենարը ճիշտ է, ուրեմն, կարծես, դա հաջողվեց: Միջպետական յուրաքանչյուր այցելության իրական քաղաքական-գիտական գնահատական կարելի է տալ՝ հիմնվելով, պայմանականորեն ասած, 2 մակարդակի վրա, որոնք են. Հանգամանքային մակարդակ. 1. ինչպիսին է այցը (կազմը, ներկայացուցչականությունը և այլն) 2. ինչ է քննարկվում 3. ինչ հարցերի շուրջ են ձեռք բերվում պայմանավորվածություններ, եթե այդպիսիք կան Գործընթացային մակարդակ. 1. այցին նախորդած գործընթացները 2. այցին հաջորդող գործընթացները Ահա այս գործոնները հաշվի առնելով՝ նոր միայն կարելի է գնահատել այցի հաջողված կամ ձախողված լինելը: «Հանգամանքային մակարդակում» ռուսական պատվիրակության կազմն արդեն իսկ խոսուն է. նախագահ, բազմաթիվ նախարարներ ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, գործարարներ, ինչը բազմաշերտ համագործակցության լավ նախադրյալներ կարող է բացել: Երկու երկրների նախագահները նաև բավական լուրջ քննարկումներ ունեցան և պայմանավորվածություններ ձեռք բերեցին. քննարկվեցին առևտրային և տնտեսական հարաբերությունների խորացումից մինչև հումանիտար ոլորտում համագործակցության հարցեր: Կնքվեց համաձայնագիր տրանսպորտային եթակառուցվածքների մասին, և, ամենակարևորը, Ռուսական «Роснефть»-ի և ադրբեջանական «SOCAR»-ի միջև կնքվեց համագործակցության համաձայնագր, որը համագործակցության լուրջ տնտեսա-քաղաքական բազա է:Մնում է միայն մեկ հանգամանք. հաջորդող գործընթացները, զարգացումները: Այնպես որ, այսպիսի այցերը պետք է գնահատել միայն վերոնշյալ հանգամանքների և գործընթացների գնահատման ու համադրման հարթության մեջ և ոչ երբեք՝ լրագրողական բառապաշարի համատեքստում: ՀՀ պետական իշխանության համար ի գիտություն. միշտ հիշել քաղաքականության ոսկե կանոնը, որը հնչում է հարցադրման տեսքով. «ով ինչ է ստանում, երբ և ինչպես». Այս հարցադրումը պետք է հաճախակի անել ու պատասխաններ որոնել:

Արման Սահակյանի գրառումը

ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին