▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքակիրթ աշխարհը նախընտրում է այն, ինչ հաստատվել է ինչ-որ ժամանակ

«ՆԱՏՕ-ի անդամ երկրները շարունակում են աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանն, անկախությանը և ինքնիշխանությանը, ասված է Ուելսում սեպտեմբերի 4-5-ը տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրի մեջ:» Սա նշանակում է, որ քաղաքակիրթ աշխարհը, և տվյալ դեպքում` ՆԱՏՕ-ականը, երեկ և այսօր (և այդպիսին կլինի վաղը) նախընտրում է այն, ինչ հաստատվել է ինչ-որ ժամանակ. այն ոչ հայասատանամետ է և ոչ էլ ադրբեջանամետ. այն ընդամենը պահպանողական է: Ճիշտ այդպես Եվրամիությունը դեմ է Կատալոնիայի և Շոտլանդիայի անջատմանը համապատասխանաբար Իսպանիայից ու Անգլիայից: Ընդամենը անհրաժեշտ է սեփական գործի իրավացիության ըմբռնում և հաստատակամություն` մնացածն անում է ժամանակը:

Վախթանգ Սիրադեյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին