▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանի ենթակայության ուսհաստատություններում նույնպես դասերը հունվարի 18-ից են

Հաշվի առնելով, որ վերջին օրերին հանրապետությունում սուր շնչառական վարակներով ու թոքաբորբով հիվանդների մեծ մասը մինչև 18 տարեկան երեխաներն են և հիմք ընդունելով ՀՀ առողջապահության և կրթության և գիտության նախարարների միջնորդությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների, հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների ձմեռային արձակուրդները երկարաձգել մինչև հունվարի 18-ը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին