▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա ևս մի քանի օր կմնա հիվանդանոցում

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (գիստալոգիա) հետազոտության պատասխանը: Ըստ այդմ՝ Քոչարյանի մոտ չի հայտնաբերվել որեւէ քաղցկեղային բջիջ, չարորակացման միտում:

Այդ մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնել է բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը:

«Կարող եմ ասել, որ ամեն ինչ բարորակ է: Ռոբերտ Քոչարյանը գտնվում է վերականգնողական փուլում, կազդուրման ընթացքում, դինամիկան դեպի լավն է գնում»,- ասել է ԲԿ տնօրենը:

Հարցին՝ հնարավո՞ր է վաղը նա դուրս գրվի, բժիշկը պատասխանել է. «Ոչ, առաջիկա 2-3 օրերին նա հաստատ կմնա այստեղ, որովհետեւ դժվար է առաջ գնում վերականգնումը»:

Նշենք, որ վաղը, ի դեպ, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախատեսված է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը, որը հավանաբար կհետաձգվի Քոչարյանի բացակայության պատճառով:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին վիրահատել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին