▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանն Արցախում և Դանիայում. ԵԺԿ-ի վեհաժողովը և Դոլ-Հովհաննիսյան հանդիպումը՝ Կոպենհագենում

 

Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ Հայաստանի առաջին արտգործնախարարը եւ «Ժառանգություն» կուսակցության ներկայիս նախագահը, այսօր մեկնել է Դանիայի Թագավորության մայրաքաղաք, որտեղ սեպտեմբերի 4-5-ը կմասնակցի ու ելույթ կունենա Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) վեհաժողովում եւ կհանդիպի ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլի հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանի կոպենհագենյան աշխատանքային այցին նախորդել էր նրա մասնակցությունը սեպտեմբերի 1-2-ը Արցախի Հանրապետության հիմնադրման 26-ամյակի առթիվ Ստեփանակերտում եւ Շուշիում տեղի ունեցած պաշտոնական տոնակատարություններին:

Վարդենիս-Մարտակերտ նորաբաց մայրուղին անցնելիս Րաֆֆի Հովհաննիսյանին ողջունել են Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի գյուղապետը, ինչպես նաեւ ուսումնական տարվա սկիզբն ու «առաջին զանգը» նշող՝ տեղի դպրոցի տնօրենը, աշակերտները եւ ուսուցիչները:

«Ժառանգություն» կուսակցություն

4 սեպտեմբերի 2017

Երեւան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին