▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ ԱԳՆ-ն՝ Էրդողանի՝ Հայաստանի դեմ մուսուլմանների միավորվելու կոչի մասին

ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան երեկվա ճեպազրույցում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ նախօրեին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, արած հայտարարությանն առնչվող հարցին, որով Էրդողանը կոչ էր արել ողջ աշխարհի մուսուլմաններին միավորվել Հայաստանի դեմ:

Լրագրողների այն դիտարկմանը, որ դա արվել է հերթական անգամ հայ-ադրբեջանական հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու համար, որը ամբողջությամբ հակասում է Մինսկի խմբին, որի համանախագահն է Ռուսաստանը, Զախարովան նշել է. «Կարծում եմ՝ Դուք ինքներդ ամեն ինչ մեկնաբանեցիք։ Դուք ասացիք, թե ինչ է հայտարարել թուրքական կողմն, ու ինչպիսին է Մինսկի խմբի դիրքորոշումը։ Անկեղծ ասած՝ այստեղ հավելելու բան չկա։ Մենք լիովին հանձնառու ենք ղարաբաղյան կարգավորման հարցում մեր դիրքորոշմանը՝ որպես երկիր և որպես Մինսկի խմբի համանախագահ»,-հավելել է Զախարովան:

Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարատ զորքերի շփման գծում վերջին օրերի լարվածությանը և նշել, որ գերատեսչությունը պահպանում է աշխատանքային շփումը կողմերի հետ:

«Դուք գիտեք մեր սկզբունքային դիրքորոշումը, որն ուղղված է Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորմանը բացառապես խաղաղ միջոցներով: Մենք հավատարիմ ենք այդ սկզբունքային դիրքորոշմանը, որը նաև ամրգրված է փաստաթղթերով»,-ասել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին