Ռուսաստանի ԱԳՆ-ն 2016 թ. արցախա-ադրբեջանկան հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած բախումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա` դրանով գնահատական տալով արցախյան կարգավորման գործընթացին: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ համալիր նյութերը կներկայացվեն ՌԴ ԱԳՆ կայքում։ Նա նաեւ նշել է, որ տեղեկության չի տիրապետում Մոսկվայում առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳն նախարարների կայանալիք հանդիպման վերաբերյալ։
«Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների՝ Մոսկվայում հանդիպելու հետ կապված՝ այժմ չկա տեղեկություն , որ այդ հանդիպումը ծրագրված լինի առաջիկայում։ Եթե նման տեղեկություն հայտնվի, ես, անկասկած, դրանով կկիսվեմ ձեզ հետ։ Բայց տվյալ փուլում այն ոչ մի կերպ մեզ մոտ նշանակված չէ», — նշել է նա։