▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04։30-ից 05։00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կենտրոնականի պահպանության բաժնից ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գործող Հայաստանի բանկերից մեկի մասնաճյուղի ազդանշանային ահազանգը միացել է։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու պարեկները նշված բանկի պատուհանը հայտնաբերել են կոտրված և նկատել են, որ ներսում տղամարդ կա։ Ոստիկանները, մտնելով ներս, կարողացել են այդ տղամարդուն վնասազերծել, որից հետո օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր ոստիկանների ուղեկցությամբ այդ տղամարդուն տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված տղամարդը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է. նա 31-ամյա Ստանիսլավ Կ-ն է, ով Հայաստան է ժամանել 2 օր առաջ, և երբ ոստիկանները տագնապային ազդանշանը լսելուց հետո ժամանել են դեպքի վայր, նրան հայտնաբերել են բանկի ներսում՝ սրահում, նստած։ 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին