Reddit ու Initialized Capital կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում հրապարակել է դստեր՝ Օլիմպիայի լուսանկարը։ Լուսանկարին կից Ալեքսիս Օհանյանը գրել է նաև դրանում պատկերված հայկական գորգի մասին:
«Հայկական է (Ես գորգի մասին եմ, որը դստերս՝ Օլիմպիայի համար գնել եմ Հայաստան կատարած վերջին այցելությանս ժամանակ։
Այս գորգը գործված է այն ոճով, որով գորգեր էին արտադրում Արևմտյան Հայաստանի այն տեղանքում, որտեղ ծնվել է իմ տատիկը։ Նրա ընտանիքը շատ քիչ բան է պահպանել ցեղասպանությունից հետո, այնպես որ սա նոր-հին ընտանիքի ժառանգությունն է)»:
Հիշեցնենք, որ Ալեքսիս Օհանյանն ամուսանցած է աշխարհի երկրորդ ռակետ Սերենա Ուիլյամսի հետ: