aravot.am-ը գրում է, որ քիչ առաջ Գյումրիում սկսեցին խոսակցություններ տարածվել այն մասին, որ ռուսները կրակոցներ են արձակել Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում: Հենց նոր Շիրակի մարզային ոստիկանությունից հայտնել են, որ կրակոցներ չեն հնչել, այլ ռուս սահմանապահները, որոնք հարբած վիճակում են եղել, վիճաբանություն են սարքել գյումրեցիների հետ: Այս պահին նրանք հարցաքննվում են ոստիկանության բաժիններից մեկում:
Նյութը սկզբնաղբյուր կայքում