Վլադիմիր Պուտինի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով պատասխանատուի օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանին կանխավճար է փոխանցել S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի համար: Ըստ թուրքական «Businessht» լրատվական կայքի՝ Կոշինը հայտարարել է,որ Ռուսաստանը և Թուրքիան արդեն ունեն նախնական համաձայնություն S-400-ների մատակարարման հարցում: Ռուս պաշտոնյան, սակայն, չի հայտնել որևէ տեղեկություն, թե երբ են համակարգերը տրամադրվելու Թուրքիային: Կոժինը միաժամանակ տեղեկացրել է, որ թուրքական կողմին ՀՕՊ համակարգերի տեխնոլոգիաների տրամադրման հարցում որևէ պայմանավորվածություն չկա: Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Ռուսաստանի զենքի արտահանման պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ Թուրքիան ու Ռուսաստանը ստորագրել են S-400-ների վերաբերյալ վաճառքի պայմանագիրը:
Ռուսաստանը Թուրքիային S-400 ՀՕՊ համակարգերի տեխնոլոգիաներ չի տրամադրի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


