Կարող ենք փաստել, որ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից և ՌԴ իշխանությունների ոչ այնքան «կոմպրոմիսային» քաղաքականությունից հետո ՀՀ շարքային քաղաքացիների համար Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի լինելիության հարցը օրինաչափորեն դառնում է վիճարկելի: Չնայած այս տրամադրությունները դեռևս գտնվում են սաղմնային վիճակում, բայց հայ հասարակական լայն շրջանակների համար հայ-ռուսական «ռազմավարական բարեկամության» միֆը հօդս է ցնդում և աստիճանական խմորումների արդյունքում հետագայում կարող է վերածվել հստակ ձևակերպված պահանջի, այն է՝ ՀՀ տարածքից դուրս բերել ռուսական սահմանապահ զորքերը և 102-րդ ռազմաբազան:
Դիտեք նաև`Պայթյունավտանգ իրավիճակ՝ Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի մոտ. Ուղիղ միացում