Զոհրապ Եգանյանն, անդրադառնալով Բաքվից Երևան առանց ռազմագերիների ժամանած ինքնաթիռին, ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ենթադրում եմ` Ալիևը տեսել է, որ գերիների հարազատները կոնկրետ պարալիզացնում են ՊՆ-ի աշխատանքը, կոնկրետ տրամադրություն են ստեղծում երկրի ներսում ու լավ օգտվում է ստեղծված իրավիճակից:
Կարող է, վաղն ուղարկի, կամ մյուս շաբաթ:

Ինչը ոչ մի կերպ չի արդարացնում մեր պաշտոնյաների անհիմն հայտարարությունները, ասել եմ ու կասեմ` արագ ու շատ լայք հավաքելը մեր երկրի հերն անիծում է:
Համբերությունն ու հավասարակշռված պահվածքը պետական պաշտոն զբաղեցնող մարդու բնական ու ամենօրյա վիճակը պետք է լինի:


