▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանին դանդաղ պատերազմ է. ՊՆ խոսնակ

Սահմանին դանդաղ պատերազմ է. եթե մի օր այս պատերազմում պարտվենք, ոչ թե զոհեր կունենանք, այլեւ դիրքեր կկորցնենք:

Այս մասին այսօր` փետրվարի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե ինչ իրավիճակ է այս պահին սահմանին եւ ինչի հետ է կապված լարվածությունը:

Նրա խոսքով` իրավիճակը սահմանին հունվարի սկզբից լարված է, եւ եթե ամեն օր հայկական կողմը հակառակորդի ոտնձգությունների չպատասխանի, ապա կսկսենք պարտություններ կրել:

«Փետրվարի 5-ի դեպքն էլ պատասխան ենք տալու»,- ավելացրեց ՊՆ խոսնակը:

Նշենք, որ ադրբեջանական կողմը փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը խախտել է հրադադարի ռեժիմը` կրակելով հիմնականում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Փետրվարի 5-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը:

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին