▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմռկեցուցիչ դեպք Երևանում

Երեկ, ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուրգեն Մահարու փողոցի 127/1 հասցեում անհայտ անձը պայթյուն է իրականացրել, որի հետևանքով այրվածքով անձ կա։ 

http://asekose.am/upload/news/admin/2018/12/5c1ca30e6cf1c_medium.jpg

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց հերթական ահազանգն է ստացվում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ նշված հասցեում ոմն Էդոն պայթուցիկներ է պայթեցնում։  Որոշ ժամանակ անց ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվում «Այրվածքաբանության» կենտրոնից, որ «գլխի, պարանոցի, կրծքավանդակի, մեջքի շրջանի 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ շտապօգնության 46 խումբը բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնում են որ տեղափոխվածը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ վիրավորը Գ Մահարու փողոցի բնակիչ 38-ամյա Արշակ Ղ-ն է։

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Էրեբունու ոստիկանները ձեռնարկած անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական հետո նրանց միացած քննչական խմբի հետ քննչական գործողությունների արդյունքում պարզում են, որ նույն օրը շենքի շքամուտքում վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 39-ամյա Էդգար Ղ-ն Արշակ Ղ-ի գլխին դիտավորությամբ լցրել է դիզվառելիք, այրել, իսկ հետո ճայտրուկ է նետել նրա վրա։ 

Գ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նրան, ով բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից ներկայացվել է քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ՝ որպես կասկածյալ, ձերբակալվել է։  Ֆոտոլրագրողի տեղեկություններով կասկածյալն աշխատում է հացթուխ, նա և տուժածը հարևաններ են։   
 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին