▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սանիթեք» ընկերության դեմ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ ճեպազրույցում այն համոզմունքն է հայտնել, որ «Սանիթեք» ընկերության՝ Արբիտրաժային դատարան դիմելը բնավ բացասաբար չի անդրադառնա Երևանի քաղաքապետարանի վարկանիշի վրա.

«Խոշոր ներդրողը չի նշանակում, որ լավ ներդրող է և լավ աշխատանք է կատարել: Մենք շատ պատրաստ ենք այդ պրոցեսին, ունենք բոլոր ապացույցները, որ «Սանիթեքը» պատշաճ որակով չի կատարել աշխատանքը: Ասեմ ավելին՝ այս պահին հարուցված են բազմաթիվ քրեական գործեր: Ընկերությունը պարտավորություններ ու հարկային խնդիրներ ունի»,- նշեց քաղաքապետը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին