▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սառնաղբյուր գյուղի բնակիչն ազատ արձակվեց.գյումրեցիները նշում են իրենց հաղթանակը

 

Ձերբակալված Մնացական Ալեքսանյանն ազատ է արձակվել: 
Հիշեցնենք, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացականը հունվարի 15-ին ձերբակալվել էր Գյումրիում տեղի ունեցած բախումների քրեական գործով և տեղափոխվել Ախուրյանի Ձերբակալվածների պահման վայր: 
Դեռ երեկ Մնացականի փաստաբանը ցանկություն էր հայտնել դիմում ներկայացնել ՇՄ դատախազին: Տղային ազատ արձակելու պահանջ էր դրվել նաև ակտիվիստների կողմից: Այսօր նախատեսվում էր նաև ավտոերթ իրականացնել՝ Մնացականին ազատելու պահանջով: Ավտոերթը հետաձգվեց, քանի որ ձերբակալված սառնաղբյուրցին ազատություն ստացավ: 
Նշենք, որ Մնացական Ալեքսանյանին ազատ են արձակել առանց մեղադրանք առաջադրելու՝ առանց որևէ խափանման միջոցի ընտրության:

ՑԱՅԳ ՀԸ փոխանցմամբ՝ ձերբակալված Մնացական Ալեքսանյանն ազատ է արձակվել: 

Հիշեցնենք, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացականը հունվարի 15-ին ձերբակալվել էր Գյումրիում տեղի ունեցած բախումների քրեական գործով և տեղափոխվել Ախուրյանի Ձերբակալվածների պահման վայր: 

Դեռ երեկ Մնացականի փաստաբանը ցանկություն էր հայտնել դիմում ներկայացնել ՇՄ դատախազին: Տղային ազատ արձակելու պահանջ էր դրվել նաև ակտիվիստների կողմից: Այսօր նախատեսվում էր նաև ավտոերթ իրականացնել՝ Մնացականին ազատելու պահանջով: Ավտոերթը հետաձգվեց, քանի որ ձերբակալված սառնաղբյուրցին ազատություն ստացավ: 

Նշենք, որ Մնացական Ալեքսանյանին ազատ են արձակել առանց մեղադրանք առաջադրելու՝ առանց որևէ խափանման միջոցի ընտրության:

Հավելենք, որ այսօր ժամը 15:00-ին Գյումրիում նախատեսված բողոքի ավտոերթը չեղյալ է հայտարարվում: Քիչ առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցից ջնջվել է ավտոերթի մասին իրազեկող էջը: Ավտոերթը կազմակերպվել էր սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանին ազատ արձակելու պահանջով: 

«Մեր պահանջը շատ հստակ էր, ու բավարարված է այն... Շնորհավորում եմ բոլորիս»,- իր էջում հայտնում է երթի կազմակերպիչներից Կարեն Պետրոսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին