▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շատ վատ ա, որ մեր իշխանության մասին տենց կարծիք ունես»․ Մանվել Գրիգորյան

 

Քիչ առաջ Եռաբլուրում «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը եւ երկրապահները՝ գեներալ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի գլխավորությամբ: 
Գեներալ Մանվելը լրագրողների հետ զրույցում բարկացավ: Հարցին՝ ո՞ւմ էր ձեռնտու Սպարապետին սպանել՝ նա պատասխանեց. «Բոլոր այն մարդկանց, ովքեր հայ ժողովրդի վատն են ցանկանում՝ անկախ նրանից, թե ով են՝ հայերի մեջ կլինեն, թե ինչ ազգերի մեջ՝ կապ չունի»: 
Հարցին՝ իսկ այսօր Դուք այդ մարդկանց կողքին չե՞ք՝ գեներալը մի կերպ իրեն զսպեց. «Չելավ, շատ կոպիտ եք ասում: Շատ կոպիտ ասեցիր, բայց դրա պատասխանը՝ ես նման մարդկանց հետեւին եմ ձեռ տալիս, էլա՞վ: Որ սիրուն լինի քո հմար: Եթե նկատի ունես էսօրվա իշխանությանը, շատ վատ է, որ այսօրվա իշխանության մասին այդ կարծիքն ունես: Հասկանո՞ւմ ես, շատ վատ է»: 

Քիչ առաջ Եռաբլուրում «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել  ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը եւ երկրապահները՝ գեներալ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի գլխավորությամբ:  Լրագրողների հետ զրույցում գեներալ Մանվելը բարկացել է: Հարցին՝ ո՞ւմ էր ձեռնտու Սպարապետին սպանել՝ նա պատասխանել է. «Բոլոր այն մարդկանց, ովքեր հայ ժողովրդի վատն են ցանկանում՝ անկախ նրանից, թե ով են՝ հայերի մեջ կլինեն, թե ինչ ազգերի մեջ՝ կապ չունի»: Հաջորդ հարցին՝ իսկ այսօր Դուք այդ մարդկանց կողքին չե՞ք՝ գեներալը խիստ տոնով պատասխանել է. «Չելավ, շատ կոպիտ եք ասում: Եթե նկատի ունես էսօրվա իշխանությանը, շատ վատ է, որ այսօրվա իշխանության մասին այդ կարծիքն ունես: Հասկանո՞ւմ ես, շատ վատ է»: 

Մանրամասները 1in.am-ի տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին