▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանա լճում հատնաբերվել է կորած երկրորդ ձկնորսի դին

Արդեն հայտնել էինք, որ այսօր առավոտյան հայտնաբերվել էր Սևանում կորած ձկնորսներից մեկի դին: 

Ժամը 13.55-ին-ին ափից մոտ 5 կմ հեռավորությունից, ջրափրկարարները ջրից դուրս են բերել 1993 թ. ծնված Ա. Ա.-ի դին:

***

Մարտի 5-ին, ժամը 09.15-ին Սևանա լճում Ա. Ա.-ի (ծնվ. 1993թ.) և Ա. Վ.-ի (ծնվ. 1974թ.) որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը՝ ջրափրկարարներով, փ/ծ գնդապետի գլխավորությամբ:

Ժամը 10.15-ից մինչև 16.15-ը իրականացվել են որոնողական աշխատանքներ: Ժամը 16.17-ին, անբարենպաստ եղանակային պայմաններից ելնելով, որոնողական աշխատանքները դադարեցվել են: 

***

Մարտի 4-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ ս. թ. մարտի 3-ին Ա. Ա.-ը (ծնվ. 1993 թ.) և Ա. Վ.-ը (ծնվ. 1974 թ.) Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա ափից դուրս են եկել Սևանա լիճ` ձկնորսության, և չեն վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են  մեկնել ՄՓՎ ՕԽ-ն, ՀՋՋ-ի նավը և մեկ մարտական հաշվարկ (ջրափրկարար): 

Ժամը 19.14-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին