▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը գլխավոր շտաբի պետի տեղակալ է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Անդրանիկ Մակարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զին-վորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ ե մ.

Գեներալ-մայոր Անդրանիկ ՄԱԿԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ - զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ` ազատելով նրան Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից։ 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2018թ. Հունվարի 27
Երևան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին