▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը՝ Կարեն Կարապետյանի հրաժարական տալու լուրերի մասին

 

«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որևէ պատճառ չունի»­,- այս մասին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Կողբի զորամասում կայացած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ հերքելով իր և վարչապետի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ հրապարակումները, և լուրերը, թե Կարեն Կարապետյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել:

«Իսկ պարբերաբար հրապարակվող լուրերը, իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Մենք թե´ կուսակցության, թե´ իշխանության մակարդակով շատ լավ հասկանում ենք, թե´ ովքեր են այդ բեմականացման հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները, բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող»,­- նշել է ՀՀ Նախագահը:

Հիշեցնենք, որ մինչ այս մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ հրաժարական է ներկայացրել Սերժ Սարգսյանին, սակայն մերժում է ստացել: Նշվել էր նաեւ, որ ՀՀԿ-ում արդեն որոշել են, որ 2018-ի ապրիլից հետո վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Սերժ Սարգսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին