▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը կմնա. Շարմազանով

 


Աժ փոխնանախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ամփոփեց 2017 թվականը։ Նա անդրադարձավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀ վարչապետ դառնալու հարցին.                                                                         

«2018 թվականը կգա` բարին հետը։ ՀՀԿ-ն ՀՅԴ֊ի հետ շարունակելու է կառավարել մինչև 2022 թվականը, իսկ թե ով որտեղ կաշխատի` այս երկու ուժերն էլ կորոշեն։ Կարող եմ միայն ասել, որ Սերժ Սարգսյանից բացի չեմ ճանաչում պետական քաղաքական այլ գործչի, ով կկարողանա ավելի արդյունավետ իրականացնել արտաքին ու անվտանգային մարտահրավերների դիմակայումը։ Պատիվ է լինել մի կուսակցության ներկայացուցիչ, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է։ Նա շարունակելու է լինել մեր քաղաքական առաջնորդը»,_ասաց Շարմազանովը։

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին