Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Համատեղ ասուլիսի վերջում Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահին՝ ռուս նկարիչ Միխայիլ Վրուբելի՝ 1995 թվականին Հայաստանից գողացված «Դեւը և հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը վերադարձնելու համար: