Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին:
«Սիրուն մշակված զեկույց էր, պատասխաններն էլ շատ ճիշտ էին: Մնում է սպասենք գործնական քայլերի: Հատուկ ընդգծվեց, որ ԵԽԽվ-ն չէ, որ պետք է Արցախի հարցը լուծի, դրա համար կա Մինսկի խումբը: Ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում հանդիպումներ, ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, որոնք Ադրբեջանը չի կատարում: Գլխավորն այն էր, որ բաց տեքստով եվրոպացիներին ասվեց, որ շարունակելու ենք նրանց հետ համագործակցել, մենք եվրոպացի ենք և այդ բարեփոխումները մեզ համար կարևոր են»,-նշեց Թևան Պողոսյանը: