▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրված լինելու և ավանդույթի պահանջի բախում, անզավակ կանայք.օնլայն պրեմիերա

Asekose.am-ում օնլայն  պրեմիերա է:Ներկայացնում ենք ռեժիսոր Լուսինե Գևորգյանի «ՆՈՆԱ  և ԸՆԿԵՐՆԵՐ` Նմանություն»  կինոսցենարից հատվածներ, ինչպես նաև ֆիլմի թրեյլերը: 

Հիշեցնենք նաև, որ շարունակվում է ռեժիսոր Լուսինե Գևորգյանի բուժման նպատակով կազմակերպված դրամահավաքը:Լուսինե Գևորգյանը ռեժիսոր է, բազմաթիվ ֆիլմերի և հեղինակային հաղորդաշարերի հեղինակ: Լուսինեի ֆիլմերն ու հաղորդումները ժամանակին կարելի էր դիտել գրեթե բոլոր հեռուստաալիքներով: Իր բոլոր գործերը Լուսինեն նվիրել է հանրությանը․ համացանցում տեղի են ունեցել նրա ֆիլմերի օն-լայն պրեմիերաները:Լուսինեն երկար ժամանակ թուլության զգացում ուներ և չգիտեր այդ վիճակի պատճառը: Միայն այս տարվա մարտին համակարգչային տոմոգրաֆիան հայտնաբերեց, որ նա 10 տարուց ի վեր ապրում է մեկ երիկամով, այն էլ ունի ինֆեկցիա:Լուսինեն հայտնվել է դժվար կացության մեջ․ ֆինանսների բացակայության պատճառով չի կարող պատշաճ բուժում ստանալ: Այսօր մտավորականի գոյությունը բախտի քմահաճույքին է մատնված:,Օգնենք Լուսինե Գևորգյանինե նախաձեռնությունը աջակցության խնդրանքով դիմում է բոլոր հնարավորություն ունեցողներին:ԲՀՀ - 220253215960000 ՀՀ դրամ AMD ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, ACBA-Credit AGRICOLE BANK, հասցե՝ Երևան, Բայրոնի փող. 1 Քաղաքացի Լուսինե Գևորգյան 091/301 631 (բջջ.), 010/731 926 (բն.)

 ՆՈՆԱ  և ԸՆԿԵՐՆԵՐ` Նմանություն

 

սցենարիստ` ռեժիսոր: Լուսինե Գևորգյան

կատեգորիա` խաղարկային ֆիլմտևողությունը` 90 րոպե 

ժանրը` հոգեբանական դրամա

Թիթեռի կյանքը մեկ օր է,-ասում է Նոնան: Ժառանգ չունեցող կնոջ կյանքն էլ մեկ օր է:«Նոնա և ընկերներ»-ը մի սիրո պատմություն է:Իրադարձությունները տեղի են ունենում ժամանակակից` կիսաավանդապաշտ մի քաղաքում, որ բնակեցված է եվրոպական ձևերով, սակայն արևելյան ոգով դաստիարակված մարդկանցով:    Նոնան քառասնամյա կույս է, որ իր ուսանողի սիրո շնորհիվ բացահայտում է «Երաժշտությունը»: Նա սերված է բարեկեցիկ, պահպանողական ընտանիքից, դասավանդում է` Կոնսերվատորիայում: Նոնային է սիրահարված նրա ուսանողը` Վովան, որը 14 տարով փոքր է նրանից: Նոնան ուզում է սիրված լինել, բայց այլ է ավանդույթի պահանջը: Ավտովթարից մահանում է Նոնայի հայրը` նա վիճում է մոր հետ և գնում ապրելու ընկերուհու` Լուսիի տանը: Լուսին ռեժիսոր է, և նկարահանում է աբստրակտ ժանրի ֆիլմեր: Նա նոնկոնֆորմիստ է և չի ընդունում իր սերնդին պարտադրված իրականությունը: Լուսիի ազատամիտ շրջապատը ունենում են իրենց ազդեցությունը Նոնայի վրա: Անտագոնիստը` Նատան բիսեքսուալ է և հերոսների գժտության պահին առաջարկ է անում Նոնային: Նոնան մերժում է Նատային:Նոնան դաստիարակված է որպես ապագա տանտիկին և այժմ նրան սպասում է անընտանիք կնոջ ինֆանտիլ գոյությունը: Բայց նա բացահայտում է կյանքի գաղտնիքը` մարդը մենակ է, սակայն օժտված է արարելու շնորհով: Եվ Նոնայի կյանքի ընկերն է դառնում Երաժշտությունը:                                     Լուսին հավատում է գերմարդուն, բայց էսքեյփիստական ձևերի մեջ: Լուսիի ճամփորդությունները դեպի իռեալություն հետաքրքիր երանգ են հաղորդում կիբեռիրական սյուժեին: Նրա միջոցով են ֆիլմ մուտք գործում բնական տարեքները, միստիկ երանգ հաղորդելով ֆիլմին: Մեր ռացիոնալ աշխարհում էլ մարդը մնում է երազող էակ:Կոնֆլիկտը միջավայրի, ավանդույթի և հերոսների ցանկությունների բախումն է:Նախախնամության գործոն` բնությունը, Ֆիլմում հանդես է գալիս տարեքների ձևով: Քամին, անձրևը, մառախուղն ու ձյունը ֆիլմին յուրօրինակ զգայական նրբերանգ են տալիս, իրականի մեջ` անիրականի տրամադրությունը:Ֆիլմում խաղարկվում են հինգ կանացի կերպար: Նրանք պատերազմյան սերնդից են,        նրանց զույգերին խլել է պատերազմը: Նրանք չունեն ընտանիք:  

Կերպարները ունեն իրական նախատիպեր և կրում են նրանց անունները:

1. Նատան 29 տարեկան է, աղջիկների ռոք-խմբի «Ինցեստ»-ի վոկալիստն է: Տասնվեց տարեկանում կիսատ է թողել ջազ քոլեջը`աշխատում է որպես բարմեն: Խմբի կիթառահարը` Ծոմակը նրա ընկերն է: Երկուսն էլ բիսեքսուալ են:

2. Նոնան 39 տարեկան է, երաժիշտ է, աշխատում է Կոնսերվատորիայում, միայնակ է: Նա սպասում է իր առաջին տղամարդուն` ամուսնուն: Ռեալ տղամարդու բացակայությունը կոմպենսացվում է երազներով, և նա գնում է գուշակի մոտ: 

3. Մարին 40 տարեկան է, դերասանուհի, ամուսնացած է դերասանի` Հովիկի հետ, ունեն երեք երեխա: Մոնո դիետաներ է պահում, երջանիկ է, չնայած որ ապրում են մի սենյականոց բնակարանում, ու փողն էլ շատ չի: Նա երջանիկ է իր ստեղծած աշխարհում: Միայն Մարին ունի ամուսին ու երեխաներ:

4. Լուսին 39 տարեկան է, ռեժիսոր, միայնակ է, էքսցենտրիկ: Բուսակեր է, հաճախ այցելում է հոմեոպաթի, հոգևերլուծողի մոտ: Լուսին էսքեյփիստ է:

5. Սոֆան 34 տարեկան է, մենեջեր, ամուսնալուծված: Կենսախինդ է: Նա խաղացել է Լուսիի մի ֆիլմում: Սոֆան այժմ ապրում է Ֆրանսիայում: Երբեմն նա գալիս է Հայաստան:Ֆիլմը խաղարկային է, բայց իրական պատումը թելադրում է վավերագրական ոճ:Սյուժեի քնարական, ի ռեալ ընթացքին կհակադրվի քաղաքային կյանքի ակտիվ մթնոլորտը: Որոշ տեսարաններ կունենան անիմացիոն լուծում: Երաժշտությունը ֆիլմի թեմայի կարևոր մասն է կազմում: Երաժշտությունն է ուղորդում Նոնային, և ճակատագրական դեր խաղում նրա ընտրության մեջ: Հայ կինոյի համար նոր է և կանանց թեման և հայ լեսբուհու կերպարը: 


Հատվածներ կինոսցենարից 

ժամանակակից դրամա      Սյուժեն մի ժամանակակից սիրո պատմություն է: Իրադարձությունները տեղի են ունենում ժամանակակից Երևանում, որը կիսաարևելյան - կիսաեվրոպական քաղաք է, բնակեցված եվրոպական ձևերով, սակայն արևելյան ոգով դաստիարակված մարդկանցով:    Պատումը քառասնամյա կնոջ մասին է, որն իր ուսանողի սիրո շնորհիվ երաժշտության սովորական դասախոսից վեր է ածվում իսկական երաժշտի` նա իր մեջ բացահայտում է Երաժշտությունը մեծատառով:        Հայաստանը լեռնային երկիր է, իսկ ինչպես հայտնի է լեռներում էներգիան մի քանիանգամ գերազանցում է դաշտավայրային շրջաններին: Հայաստանը լեռնային է, մարդիկ էլավելի ակտիվ են ու կրքոտ: Ամբողջ խնդիրը նրանում է, որ երկրում ամուսնության հարցը բավական լուրջ է դրված:     Գլխավոր կերպարներից է Բնությունը: Այստեղ, որպես նախախնամության գործոն հանդես են գալիս տարեքները` քամին, անձրևը, մառախուղն ու ձյունը:
…..

Տեսարան: Կոնսերվատորիա: Առավոտ:Բակում հանդիպում են Վովան ու Ռոմանը: Նրա թևի տակ, պատյանի մեջ երաժշտական գործիք է: Միասին դանդաղ քայլում են:Ռոման - Երեկ Նատայի ծանոթ ռեժիսորի տանն էինք:Վովա - Ի՞նչ էիք անում:Ռոման – Ֆիլմ էինք նայում:Վովա - (անմասնակից) Ի՞նչ ֆիլմ:Ռոման – Հին… եվրոպական ֆիլմ: Դժվար տեսած լինես` «Վերջին տանգոն Փարիզում»: Մարլոն Բրանդոն ա գլխավոր դերում: Վովա - (անտարբեր) Հա~:Ռոման - Եվ ո՞վ էր այնտեղ, (Վովան նրան է նայում) քո դասախոսը:Վովա - Լա~վ, հա~:Ռոման – Հավատաս չհավատաս, փաստ է, նա հիմա այնտեղ է մնում:Վովա - Էնտեղ ա հա՞ մնում: Էն տարօրինակ տիպը չի՞ էդ ռեժիսորը:Ռոման – Հենց նա է: (Մտնում են սրճարան, նստում սեղանիկի մոտ):Վովա - (անտարբեր) Բա ո՞նց ա Նոնան նրա մոտ:Ռոման – (բարկանալով) Չես հավատում, իզու~ր, (հորինելով) որ տեսնեիր, ոնց էր ինձ նայում:Վովա - (սաստելով) Հանգի’ստ: (թախծոտ) Էլ թեմա չունե՞ս:Ռոման - Աչքիս, լուրջ ա, հա՞: Վովա - Հասա՞վ… (շեշտելով) Հա, լուրջ ա…ե
…….

Նոնա և Նատա

Տեսարան: Լուսիի բնակարանը: Լուսին նստած, աշխատում է համակարգչի մոտ: Նա կարդում է Անտոնեն Առտոյի` «Թատրոնն ու նրա կրկնակը» գործը: «Եթե դարաշրջանի նշանն է հանդիսանում քաոսն ու հուզումը, ապա այդպիսի հուզման տակ ես տեսնում եմ տվյալ ժամանակաշրջանը ներկայացնող իրերի, բառերի, մտքերի և նշանների միջև եղած ճեղքվածքը: Չէ որ այդ պատկերացումների մեջ եղած տառապագին խզումն է այն բանի պատճառը, որ իրերը վրեժ են լուծում մեզանից, իսկ պոեզիան, որը այլևս չի գտնվում մեզանում և մենք այլևս չենք տեսնում իրերի մեջ, հանկարծ դուրս է սողորսկում ամենա տհաճ ձևերով: Ժամանակակից արվեստը անկում է ապրում, որովհետև այն կորցրել է զգացումը, մի կողմից` լրջության, իսկ մյուս կողմից` ծիծաղելիի: Որովհետև խզել է իր կապը ձգողության ուժի` անմիջական ու մահացու ազդեցիկի հետ, ավելի հստակ` Վտանգի հետ»:Քիչ անց նա կանգնում է լուսամուտի դիմաց:Դրսում ուժեղ քամի է, իսկական փոթորիկ: Նա կախվում է լուսամուտից, քամին փոշի է բերում դեպի նա: Լուսին արագ փակում է լուսամուտը:Լուսի – (ինքն իրեն) Նորից քամի: (Սեղանին դրված թղթերը ցվրվում են, ու տեսողական խաբկանք է ստեղծվում, կարծես տերևներ թռնեն: Լուսին ոչինչ չի նկատում):Լուսի - (անթարթ նայում է դուրս) Փչի~ր, քամի, բարձրացրու դեղնած տերևները, ու փոշու ամպերը թող ծածկեն քաղաքը: (Քաղաքում ուժեղ քամի է, փողոցում մարդիկ դժվար են քայլում, սկսում է տեղատարափ անձրև):  Միայն դու կարող ես թույլ տալ քո մեջ եղած բառերին դուրս գալ, (գոռում է ու ձեռքով անում) դե~…Հետկադրում լսվում է Լուսիի ձայնը`Սերս սպասում է ոգեշնչման քամուն, որը յոթ օրը մեկ բարձրացնում էփողոցների աղբը և խառնում անցորդների մազերը փոշու ամպերով:Սերս սպասում է փոշու ամպերին, որ բարձրացնում է ոգեշնչման քամինյոթ օրը մեկ:Սերս սպասում է փողոցների աղբին, որ բարձրացնում է ոգեշնչման քամինյոթ օրը մեկե:
….. 

Նորից Նատայի տունն է, նորից ճոճվում են սպիտակ վերնաշապիկները: Խոշոր պլանում Նատայի անտարբեր դեմքն է: Երբ նա իջեցնում է հայացքը, նրա փոխարեն հայտնվում է Սոֆան, հենց Սոֆան փակում է աչքերը` հայտնվում է Նոնան, հենց Նոնան ժպտում է` հայտնվում է Մարին, իսկ Մարիից հետո` Լուսինե:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին