▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 4 ամսական երեխա է մահացել

Օգոստոսի 22-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 4 ամսական աղջիկ. հայտնում է shamshyan.com-ը:

Ֆոտոլրագրող Գ․ Շամշյանի հետ զրույցում մահացած երեխայի հարազատներն ասել էին. «Առաջին հերթին, ուզում ենք մեր խնդրանք-բողոքը ուղղել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որպեսզի հետևություններ անի, թե ինչպիսի անհարգալից վերաբերմունք է տիրում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:

Երեխային մի քանի օր առաջ ռեամոբիլով Սիսիանից տեղափոխել ենք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մի քանի օր շարունակ գիշերել ենք հիվանդանոցի բակում, որպեսզի երեխայի առողջական վիճակի մասին ամեն մի տեղեկություն շուտ իմանանք: Անգամ երեք հեռախոսահամար ենք տվել բաժնի վարիչ տիկին Չոբանյանին: Մեկ օր առաջ տղաս այցելել է հիվանդանոց և տեսել երեխային, ով բավականին աշխույժ է եղել, ոտքերն ու թաթիկները թափ է տվել, խաղացել պապայի հետ:

Մեկ օր առաջ էլ մայրը հերթական կաթն է բերել երեխային, սակայն հիվանդանոցում ոչ միայն հրաժարվել էին կաթը վերցնել, այլև ասել էին, «թե ով է ձեզ ասել, որ էսօր կաթ բերեք: Երեխան շատ վատ վիճակում է»:

Այսօր տեղեկացրեցին, որ երեխան մահացել է: Եվ հստակ պատասխան ստանալու նպատակով փորձեցինք հանդիպել տիկին Չոբանյանին, սակայն նա ոչ միայն հրաժարվեց, այլև անվտանգության աշխատակիցների միջոցով մեզ տեղեկացրեց, որ ինքը ոչ մեկի հետ չի ցանկանում հանդիպել, միայն երեխայի մահվան մասին մի քանի բառով կխոսի մոր հետ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին