▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուրջ 1,5 տարի առաջ սրանք ինձ առաջարկեցին սուտ ցուցմունք տալ և ազատ արձակվել, բացատրեցի, որ չի լինելու. Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդ անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր ժամը 12:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում կշարունակվի իմ նկատմամբ թուրքական իշխանության հայկական պարագլխի սանձազերծած քաղաքական հետապնդման դատաքննությունը:

Վաղուց է հաստատվել, որ քրեական շղարշով պատված այս կարծր քաղաքական հետապնդումը սրանք ձախողել են և շուտով բոլորս ականատեսն ենք լինելու նաև 1,5 տարի իմ նկատմամբ ամենատարբեր հետապնդումների համար սրանց պատաախանատվությանը:

Շուրջ 1,5 տարի առաջ, երբ սրանք ինձ առաջարկեցին սուտ ցուցմունք տալ և ազատ արձակվել, բացատրեցի հստակ, որ չի լինելու: Որ նստելուց իրենք են սարսափում ու հանուն չնստելու նույնիսկ իրենց սեփական ծնողների դեմ կեղծ ցուցմունքներ կտան:

Այդ ողջ ժամանակահատվածում անդադար խոսել եմ այն մասին, որ սրանք սահմանադրական դատարանի կազմալուծմամբ Արցախը հանձնելու թուրքական ծրագիրն են իրագործում:

Մեզ ապասում է Հայրենիքի փրկության ավելի կարևոր ու ավելի վճռական փուլ:

Մենք պարտավոր ենք փրկվել: Մենք թուրքին հանձնելու Հայրենիք չունենք: Մենք կորցնելու պետականություն չունենք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին