▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանության փորձ կատարողը ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդին է. նա ձերբակալված է

Փետրվարի 6-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի տներից մեկում վիճաբանություն է և կրակոցներ են հնչում:
Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին 1948 թ. ծնված Հովսեփ Մ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 22.00-ին իրեն պատկանող, նշված շենքի նկուղային հարկում գտնվող գրասենյակում ծագած վիճաբանության ժամանակ իր ծանոթ՝ 1968 թ. ծնված Մհեր Պ.-ն ձեռքով հարվածել է իր դեմքին, որից հետո գոտկատեղից հանելով ատրճանակը` կրակել է իր ուղղությամբ` գլխի շրջանում պատճառելով վնասվածք:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «ԻԺ-71» տիպի BAP-7526 տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով, որոնցից մեկը եղել է փողի, իսկ երկուսը` պահունակի մեջ:
Նույն օրը, ժամը 22.30-ին, Մհեր Պ.-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Մհեր Պ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն: - See more at: http://www.police.am/news/view/%D5%BA70215.html#sthash.UhsUCQ2l.dpuf

Փետրվարի 6-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի տներից մեկում վիճաբանություն է և կրակոցներ են հնչում:Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին 1948 թ. ծնված Հովսեփ Մ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 22.00-ին իրեն պատկանող, նշված շենքի նկուղային հարկում գտնվող գրասենյակում ծագած վիճաբանության ժամանակ իր ծանոթ՝ 1968 թ. ծնված Մհեր Պ.-ն ձեռքով հարվածել է իր դեմքին, որից հետո գոտկատեղից հանելով ատրճանակը` կրակել է իր ուղղությամբ` գլխի շրջանում պատճառելով վնասվածք:Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «ԻԺ-71» տիպի BAP-7526 տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով, որոնցից մեկը եղել է փողի, իսկ երկուսը` պահունակի մեջ:Նույն օրը, ժամը 22.30-ին, Մհեր Պ.-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:Մհեր Պ.-ն ձերբակալված է:Կատարվում է քննություն:

Մեր տեղեկություններով Մհեր Պ.-ն ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդին է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին