Երբ Նժդեհը խոսում էր մեծ մեռելների պաշտամունքի մասին նա ամենևին նկատի չի ունեցել, որ պետք է մեծերը կենդանության օրոք չմեծարվեն, անտեսվեն, իսկ մահանալուց հետո պաշտամունքի հասնող սիրով սիրենք: Այսօր Գուսան Հայկազունը բուժման կարիք ունի ,բայց գումարի խնդիր կա: Սիրում ենք հպարտանալ, որ նրա գրած երգերի տակ հաղթեցինք պատերազմը, կամ նրա երգերը շուրթներիս ենք ծառայել բանակում, բայց նա այսօր օգնության կարիք ունի: Հեռու մեր գուսանից, որին պատիվ ունեմ անձամբ ճանաչելու, որ հրաշալի, հայրենասեր մարդ է, սպասում ենք, որ ֆիզիկապես մեզ հետ չլինի նոր մեծարենք, նրա անունով փողոցներ, դպրոցներ անվանակոչենք, կիսանդրիներ դնենք?