▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շփման գծում հետագա արյունահեղությունն անընդունելի է. Մարիա Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում հակամարտող կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ շփման գծում իրադրության կայունացման համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության սրացմանը:

«Հուլիսի 4-ին շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հերթական դեպքը հանգեցրել է մարդկային կորուստների, այդ թվում և խաղաղ բնակչության ու երեխաների շրջանում: Մեր ցավակցություններն ենք հայտնում զոհվածների մտերիմներին և հարազատներին: Մենք անընդունելի ենք համարում հետագա արյունահեղությունը, և կոչ ենք անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները իրադրության կայունացման համար»,-ասել է Զախարովան:

Նա հայտարարել է նաև, որ Ռուսաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որում ընդգծվում է բռնության դադարեցման և բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին