▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրբապղծություն Գեղարքունիքում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված զինվորի տունը

Օրեր առաջ սրբապղծություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. հանցագործը կամ հանցագործները Լճաշեն գյուղում մտել են Գեղարքունիքի մարզի բնակիչ Ավետիք Վարդանյանի որդու՝ Վրույր Վարդանյանի տուն և այնտեղից հափշտակել «Բաքսի» տեսակի ջեռուցման կաթսա և թվով  72 հատ ջեռուցման համար նախատեսված մարտկոցներ:

Shamshyna.com-ի հաղորդմամբ, կատարված գողության մասին ոստիկանության Սևանի բաժին այսօր են օպերատիվ տեղեկություններ ստացվել: Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ նշված տունը վերանորոգվում էր և այն պատկանում էր Արցախյան  44-օրյա պատերազմում  նահատակված, Գեղարքունիքի մարզի բնակիչ, Ռուսաստանից Հայաստան  եկած ու Արցախի պաշտպանության բանակում ծառայության մեկնած, 24-ամյա Վրույր Ավետիքի Վարդանյանին:

Ծնողները  վերանորոգում  էին հերոսի տունը, գողության մասին էլ հերոսի հարազատները չեն ցանկացել հայտնել իրավապահներին, իսկ տեղեկությունները օպերատիվ ճանապարհով ստացել են Սևանի ոստիկանությունում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական  և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին ու գողոնը հայտնաբերելու  ուղղությամբ: Հերոսի ընտանիքին պատճառվել է մոտ 600 հազար դրամի վնաս:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին