▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շրջվել են էլեկտրասյուներ, ծառեր, ջարդվել ապակիներ…

Նոյեմբերի 13-ի ժամը 08.00-ի դրությամբ հոսանքազրկված են Լոռու մարզի 37 գյուղ, Տավուշի մարզ՝ 3 գյուղ, Գեղարքունիքի մարզ՝ 4 գյուղ:

Համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ:

***

Երևանում քամու հետևանքով վնասվել են` Մոսկովյան, Հալաբյան, Վարդանանց, Սպանդարյան փողոցներում շրջվել են 8 էլ. սյուներ:
Բաղրամյան փողոցի թիվ 49 շենքի ապակիները, Սոխումի փողոցի թիվ 4 շենքի 34-րդ բնակարանի միջնապատը և ապակիները:

Քաղաքապետարանում կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու նպատակով:

***

Վանաձոր քաղաքում վնասվել են թիվ 27 դպրոցի, Առափնյա փողոցի թիվ 20, Զորյան փողոցի թիվ 34, Մարգարյան փողոցի թիվ 4 /7ա տների, Տ.Մեծ փողոցի թիվ 34 և թիվ 54, Գր.Լուսավորիչ փողոցի թիվ 6/6, Բաթումի փողոցի թիվ 28, Մոսկովյան փողոցի թիվ 5, Բաղրամյան փողոցում, էլեկտրոքարշային ենթակայանի շենքերի և սպորտդպրոցի տանիքները,

Թատերական, Ստ. Պետերբուրգի, Նաիրիի, Տ.Մեծի, Դեմիրճյան, Գր.Լուսավորիչ, Մ.Հերացի փողոցներում, թիվ 22 դպրոցի, Ազնավուրի մշակույթի պալատի և ավտոկայանի մոտ 19 ծառ,

Ալավերդի քաղաքում վնասվել են 110 շենքերի տանիքներ, Չկալով գյուղում` 70, Ձորագետ գյուղում` 5, Մարց գյուղում` 70 տների, Թումանյանի տուն-թանգարանի և Սանահին կայարանի տանիքները:
Ալավերդին սնուցող բարձրավոլտ լարերի հենասյուները:
Շահալի-Թումանյան երկաթգծի 2632-րդ կմ-ում ծառեր են ընկել:

ժամը 16.50-ից երթևեկությունը դադարեցված է:

Քաղաքապետարանում կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու նպատակով:

Ստեփանավան քաղաքում վնասվել է 4-րդ միկրոշրջան 1/3 տան տանիքը (մոտ. 240 ք.մ), Արդկապ գործարանի տանիքը (մոտ 2000 քմ), շրջվել 8 ծառ, 7 էլ սյուն, թիվ 3 գերեզմանատանը վնասվել է 15 գերեզմանաքար:
Քաղաքապետարանում կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու նպատակով:

Տաշիր քաղաքում` դպրոցի փողոցի թիվ 13 շենքի տանիքը, Խանջյան փողոցում 1 ծառ, Վան թաղամասում 3 էլ. սյուն, Նորաշեն գյուղի դպրոցի տանիքը, Պաղաղբյուր, Կաթնառատ, Նովոսելցովո գյուղերի էլ. սյուները:

Քաղաքապետարանում կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու նպատակով:

***

Գուգարքի տարածքշրջանի Շահումյան և Արջուտ գյուղերում վնասվել են 8 տների տանիքներ:

Քաղաքապետարանում կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու նպատակով:

***

Սպիտակ քաղաքի զբոսայգում ընկել է 3 ծառ, Լուսավորիչ փողոցում վնասվել է 2 տան տանիք: Արևաշող գյուղում ընկել է ծառ, Գեղասարում,Գոգարանում, Շենավանում, Շիրակամուտ, Սարամեջ և Քարամեջ գյուղերում վնասվել են շենք-շինությունների տանիքներ:

Սարալանջ և Սարահանթ գյուղերում` 5-ական, Կաթնաջուր գյուղում` 10, Լուսաղբյուր գյուղում` 2 տան տանիք, Մեծ Պառնի գյուղում` դպրոցի տանիքը, 2 էլ. սյուն և 1 տան տանիք, Ծաղկաբեր գյուղում` 4 շինության տանիք և 3 էլ. սյուն, Լեռնանցք գյուղում` 8 տան, 4 ավտոտնակի, 8 անասնագոմի տանիքներ, 8 էլ սյուն, և 10 ծառ, Ջրաշեն գյուղում` 15 տան, 12 անասնագոմի տանիքներ և 3 էլ. սյուն, Խնկոյան, Լեռնավան ևՀարթագյուղ գյուղերում` 4 էլ սյուն:

Քաղաքապետարանում կազմվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու նպատակով:
***

Քամու հետևանքով շրջվել են էլ. սյուներ, ինչի հետևանքով հոսանքազրկվել են Տավուշի, Լոռու և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրեր:

Հոսանքազրկվել է Շիրակի մարզում` 4, Արագածոտնի մարզում` 28, Տավուշի մարզում` 13, Կոտայքի մարզում` 19 և Լոռու մարզում 22 գյուղ:

Լոռու մարզում վնասվել է նախնական տվյալներով 165 շենքերի և շինությունների տանիք, գրանցվել է ծառերի տապալման 30 և գազատար խողովակների վնասման 5 դեպք:

Արագածոտնի մարզում վնասվել է նախնական տվյալներով 81 շենքերի և շինությունների տանիք, վնասվել է 9 էլ. սյուն և շրջվել 1 ծառ:

Տավուշի մարզում վնասվել է նախնական տվյալներով 11 շենքերի և շինությունների տանիք և շրջվել 3 ծառ:

Կոտայքի մարզում վնասվել է նախնական տվյալներով 35 շենքերի և շինությունների տանիք և շրջվել 1 ծառ:

Երևանում վնասվել է նախնական տվյալներով 1 շինության տանիք և շրջվել է 6 ծառ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին