▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել Թուրքիայի քաղաքացի. նա հանձնվել է ռուսական խաղաղապահ զորակազմին

Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել Թուրքիայի քաղաքացի, վիճակը կայունանալուց հետո դուրս է գրվել եւ հանձնվել ռուսական խաղաղապահ զորակազմին։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։

«Սույն թվականի մարտի 18-ին ժամը 17:09-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Ստեփանակերտի շտապ օգնության բժշկական կայան» ահազանգ է ստացվել, որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի զինվորական հոսպիտալում է գտնվում Թուրքիայի Ստամբուլ քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Մեհմադ էսսեն Հասանին՝ «Սուր կորոնար համախատանիշ, սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի թրթռում, կարդիոգեն շոկ, սրտամկանի տարած ինֆարկտ» ախտորոշումով:

Այնուհետեւ հիվանդը տեղափոխվել է ԱՀ Հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել են բոլոր միջոցառումները: Հիվանդը դուրս է բերվել կարդիոգեն շոկից, բուժսպասարկում ստացել վերակենդանացման բաժանմունքում, որտեղ մնացել է մինչեւ մարտի 19-ը ժամը 13:00:

Վիճակը կայունանալուց հետո դուրս է գրվել եւ հանձնվել Ռուսական խաղաղապահ զորակազմին»,- հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։

Հիշեցնենք, լուրեր էին տարածվել, որ ադրբեջանցու են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց տեղափոխել սրտի կաթվածով, նրան վիրահատել են, կորոնար անոթների ստենտավորում արել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին