▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեղծված դժվարությունների ողջ ծանրությունն ընկնելու է երկրի ու ժողովրդի վրա.Հասրաթյան

Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող պատահականությունը փորձված սուտասան ու «մեծ կոմբինատոր» է, իսկ հանրության մի որոշակի շերտ, պարզապես, նրա հլու-հնազանդ կամակատարը: Վերջինս առանց մտածելու, բայց համառորեն հավատալով՝ գնում է նրա հետևից... Գնում է իրականությունից օտարված՝ աչքերն ու ականջները փակ... Իսկ սուտասանն ու «մեծ կոմբինատորը» վարպետորեն կատարելով իր դերը, հավատավոր մոլորյալներին «առաջնորդում» է մի հանգրվան, որտեղ չի լինելու ոչ միայն այն, հանուն ինչի (հացի) նրանք գնում են, այլ ցավալիորեն առերեսվելու են մի իրականության, որտեղ տիրելու է համատարած (և՜ հացի, և՜ Հայրենիքի) ամայություն...

Այս ամենի արդյունքում ստեղծված դժվարությունների ողջ ծանրությունն ընկնելու է Երկրի ու ժողովրդի վրա, իսկ թե ինչպիսի ավարտ է ունենալու սուտասան ու «մեծ կոմբինատոր» պատահականութան կենսագրությունը, դա արդեն էական չէ, անգամ,եթե ժողովրդի պահանջով նրան, ինչպես ինքն է ասում՝ «պատի տակ գնդակահարեն...» Վերջապես բացեք ձեր աչքերն ու ականջները, մարդի՜կ...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին