Երեկ՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղում գտնվող «Բեստ Ռոուդ» ՍՊԸ-ում հրդեհ է է բռնկվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, այրվել է Հարթաշեն գյուղի բնակիչ, 51-ամյա Արմեն Դավթանին պատկանող КамАЗ-5511 մակնիշի և Գորիսի բնակիչ, 31-ամյա Առուշ Առուշանյանին պատկանող ЗИЛ-130 մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների, Ա. Դավթյանին պատճառվել է 1 միլիոն դրամի գույքային վնաս, իսկ Ա. Առուշանյանին՝ մոտ 800 հազ. դրամի: Ոստիկանության նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, հրդեհի նախնական պատճառ է հանդիսացել նշված ավտոմեքենաները հեղուկ վառելիքով՝ բենզինով, դիտավորյալ այրելը: Տուժածներ չկան: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում |
Սյունիքում հրկիզել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը պատկանում է Առուշ Առուշանյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet