Asekose.am-ին հայտնի է դարձել, որ Հայաստանում գործող գրավատները, որոնք տարեվերջին բարձրացրել էին ոսկու գրավի դիմաց վարկերի տրամադրման տոկոսադրույքը` 4-ից հասցնելով 6 տոկոսի, տոնական օրերին այն հասցրել էին աստղաբաշխական թվի` 15 տոկոս:
Ըստ մասնագետների, ոսկու տոկոսադրույքի փոփոխությունը պայմանավորված էր դոլարի փոխարժեքի կտրուկ տատանումով: Այժմ`ոսկու գրավի դիմաց վարկերի տրամադրման տոկոսադրույթը գրավատներում կրկին նվազել է` հասնելով 8 տոկոսի:
Հատկանշական է, որ կառավարությունը կարողացավ կարգավորել փոխարժեքի շուկայում տիրող իրավիճակն ու կանխել տարադրամի փոփոխության հետ կապված սպեկուլյատիվ երևույթները, սակայն գրավատների ոլորտը , կարծես, մնում է բարձիթողի վիճակում` ոմանց հնարավորություն տալով խաղալ ՀՀ բնակիչներից շատերի ֆինանսական վերջին հույսի` ոսկե իրերի վրա: