▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարածքներ հանձնելու մասին խոսակցությունների պատճառով Տավուշում ներդրումը կանգնել է. դատի ենք տվել Հրանտ Բագրատյանին. մարզպետ

«Վերջին շրջանում սահմանների և մեր տարածքների հետ կապված հայտարարությունները բացասական ազդեցություն են ունենում նաև ներդրումային միջավայրի վրա: Այս պահին մենք ունենք ներդրողներ, ովքեր կասեցրել են իրենց գործունեությունը՝ այս լուրերի տարածման հետ կապված»,- լրագրողների հետ զրույցում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Մենք ունենք շատ խոշոր ներդրումային ծրագիր անասնապահության ոլորտում՝ 4 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ, այդ ծրագիրը հիմա դեռևս կանգնած է, արդեն գտնվում ենք, կարծես թե, խնդրի լուծման փուլում, բայց այդ խոսակցությունների ժամանակ այդ ծրագիրն ուղղակի կանգնեց, ու ներդրողները ժամանակ ուզեցին, որ հասկանան՝ արդյոք հաստատում են իրենց մասնակցությունը: Դիմել ենք դատարան, որ նման ապատեղեկատվություն տարածողները հասկական՝ պետք է լինի նաև պատասխանատվություն»,- հավելել է Հայկ Չոբանյանը՝ հստակեցնելով, որ խոսքը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարության մասին է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին