«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ պատերազմի օրերին Աննա Հակոբյանի գործունեությունը պետք է դառնա հատուկ ուսումնասիրման առարկա: «Պահանջը բազմիցս ձևակերպվել, ներկայացվել է: Աննա Հակոբյանը, լինելով ոչ պաշտոնատար անձ, իրավունք չուներ բունկերում լինել: Պետք է տեղի ունենա քննություն, արդեն իսկ կարելի էր նրան մեղադրանք առաջադրել ու կանչել պատասխանատվության»,- ասաց նախկին պատգամավորը:
«Տարածված է, որ Աննա Հակոբյանը պատերազմի օրերին լրտեսություն է արել օտարերկրյա ծառայությունների համար, և դա նաև հաստատվել է իր ամուսնու կողմից, ամուսինն է, թե կողակիցն է, որովհետև տարբեր կարծիքներ կան, որ նույնիսկ ամուսիններ չեն... Այնուամենայնիվ, նա հաստատել է, որ իր կողակիցը գտնվել է բարձրաստիճան զինվորական ծառայողների հետ Ստեփանակերտում ու այս ամենից ելնելով մեզ հետաքրքրր է՝ ի՞նչ հիմքերով է Աննա Հակոբյանն օրեր առաջ մուտք գործել ՌԴ»,- հավելեց Փոստանջյանը:
Տեսանյութը՝ Hayeli.am-ի